ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2015 թվականի N 849-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանը տարածքով ապահովելու նպատակով «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերությունից 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով վարձակալել Երևան քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից 400 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածք՝ մեկ քառակուսի մետրը 4934 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վարձավճարով:
2. Սույն որոշման 1-ին կետից բխող՝ 2015 թվականի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացնել 9868.0 հազ. դրամ, այդ թվում՝ 2015 թվականի ինն ամսում` 3947.2 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույքի և սարքավորումների վարձակալություն» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության պայմանագրի կնքումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել այդ տարածքը «Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնման գործընթացը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Հ. Աբրահամյան | 
| 
 
 2015 թ. օգոստոսի 4   | 
| 
 Հավելված N 1  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.39 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
| 
 Չափորոշիչներ  | 
 Ցուցանիշների փոփոխությունը  | |||||||||
| 
 Ծրագրային դասիչը  | 
 Անվանումը  | 
 ոչ ֆինանսական ցուցանիշներ  | 
 ֆինանսական ցուցանիշներ  | |||||||
| 
 Պետական գույքի կառավարման ոլորտի քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի և համակարգման ծառայություններ  | 
 առաջին եռամսյակ  | 
 կիսամյակ  | 
 ինն ամիս  | 
 տարի  | 
 առաջին եռամսյակ  | 
 կիսամյակ  | 
 ինն ամիս  | 
 տարի  | ||
| 
 1079  | 
 ԱԾ 01  | 
 Նկարագրությունը  | 
||||||||
| 
 Պետական գույքի հաշվառում, գույքագրում, աճուրդների կազմակերպում, մասնավորեցվող գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում  | 
||||||||||
| 
 Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը  | 
 X  | 
 X  | 
 X  | 
 X  | 
 3947.2  | 
 9868.0  | ||||
| 
 Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)   | ||||||||||
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ | 
| 
 Հավելված N 2  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
| 
 Ծրագրային դասիչը  | 
 Գործառական դասիչը  | 
 Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը  | 
 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)  | |
| 
 ծրագիրը  | 
 միջոցառումը  | 
 (բաժինը/ խումբը /դասը)  | ||
| 
 1079  | 
 ԾՐԱԳԻՐ  | 
|||
| 
 01/03/03  | 
 Պետական գույքի կառավարման ծրագիր  | 
 9868.0  | ||
| 
 Ծրագրի նկարագրությունը  | ||||
| 
 Պետական գույքի հաշվառում, գույքագրում, աճուրդների կազմակերպում, մասնավորեցվող գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում  | ||||
| 
 Վերջնական արդյունքի նկարագրությունը  | ||||
| 
 Պետական գույքի արդյունավետ կառավարում  | ||||
| 
 Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ  | 
||||
| 
 ԱԾ 01  | 
 Պետական գույքի կառավարման ոլորտի քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի և համակարգման ծառայություններ  | 
 9868.0  | ||
| 
 Մատուցվող ծառայության նկարագրությունը  | ||||
| 
 Պետական գույքի հաշվառում, գույքագրում, աճուրդների կազմակերպում, մասնավորեցվող գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում  | ||||
| 
 Ծառայություն մատուցողի անվանումը  | ||||
| 
 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն  | ||||
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ | 
| 
 Հավելված N 3  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
| 
 Կոդը  | 
 Անվանումը  | 
 Գնման ձևը  | 
 Չափի միավորը  | 
 Միավորի գինը  | 
 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)  | |
| 
 քանակը  | 
 գումարը (հազ. դրամ)  | |||||
| 
 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն  | 
 9868.0  | |||||
| 
 Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01  | 
 9868.0  | |||||
| 
 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  | 
 9868.0  | |||||
| 
 ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ  | 
 9868.0  | |||||
| 
 70221100/1  | 
 Ոչ բնակելի անշարժ գույքի վարձակալության կամ լիզինգի ծառայություններ  | 
 ԲԸԱՀ  | 
 դրամ  | 
 9868.0  | 
 1.0  | 
 9868.0  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 16.08.2018, N 914-Ն | 25.08.2018, N 849-Ն | |
| 28.12.2017, N 1704-Ն | 11.01.2018, N 849-Ն | |
| 22.12.2016, N 1316-Ն | 23.12.2016, N 849-Ն | |
| 24.12.2015, N 1512-Ն | 26.12.2015, N 849-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|