ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2012 թվականի N 567-Ա
Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին տրամադրել 2012 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2012 թվականի հունիսի 28-29-ը ներառյալ։
2. Արմեն Աշոտյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանի վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 25 Երևան |
|