«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հունվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 11818006
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
18 դեկտեմբերի 2017 թ. N 655-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
27 դեկտեմբերի 2017 թ. N 1532-Ն
ք. Երևան
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ք. Երևան
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման 2-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել 2018 թվականին ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի`
Ըգ = Սթ x Սգ + Պգ + ՏՍթ x ԱՕք x ՍՆգ + ՀՈՒՀՍթ x 0.1 x ՍԱդգ, գործակիցները, հետևյալ չափերով.
Սգ` մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը՝ 124000 դրամ,
Պգ` հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը՝ մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ 19000.0 հազ. դրամ (ներառյալ ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդը): 101-ից մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը բաղկացած է 2 մասից` հաստատության պահպանման ծախսերից` 2844.0 հազ. դրամ, և ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդից, որը հաշվարկվում է, հիմք ընդունելով սույն հրամանի 2-րդ կետում նշված՝ ոչ ուսուցչական անձնակազմի նվազագույն հաստիքների թվաքանակը,
ԱՕք՝ աշխատանքային օրերի քանակը՝ 168 օր (ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ 80 օր),
ՍՆգ՝ տարրական դասարանների և նախակրթարանների երեխաներին սննդով ապահովման մեկ օրվա գումարը՝ 140 դրամ,
ՍԱդգ՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցվող գումարը՝ միջին մակարդակում սովորողների մասով՝ 5555.6 դրամ, ավագ մակարդակում սովորողների մասով՝ 6326.7 դրամ:
2. Հաշվարկը կատարելիս` կիրառվում են գործակիցներ հանրակրթական դպրոցի տարրական, միջին և ավագ մակարդակների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով` տարրական մակարդակի համար` 0.8097 գործակցով, միջին մակարդակի համար` 1.1255 գործակցով, ավագ մակարդակի համար` 1.166 գործակցով: Միաժամանակ, կիրառվում են լրացուցիչ գործակիցներ բարձր լեռնային, լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող, ինչպես նաև ավագ դպրոցների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով բարձր լեռնային բնակավայրերի դպրոցների համար` 1.13 գործակցով, լեռնային բնակավայրերի դպրոցների համար` 1.04 գործակցով, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների համար` 1.2 գործակցով, ավագ դպրոցների համար` 1.14 գործակցով: Աշակերտների թվաքանակից ելնելով` ոչ ուսուցչական անձնակազմի նվազագույն հաստիքների թվաքանակը կազմում է` մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների համար` մինչև 7.5, 101-ից մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցների համար` մինչև 9.5, 301 և ավելի աշակերտ ունեցող դպրոցների համար` 13.0:
3. Որպես հաստատության սովորողների թիվ` Սթ, ընդունվում է աշակերտների միջին տարեկան թվաքանակը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին, հաշվի առնելով դասարանների փաստացի կոմպլեկտավորումը, ՏՍթ՝ հաստատություններում տարրական դասարաններում սովորողների և նախակրթարանների երեխաների միջին տարեկան թվաքանակը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին, ՀՈՒՀՍթ՝ հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների (բացառությամբ տարրական դասարանների և սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների) թիվն ուսումնական տարվա սկզբին:
Վ. Արամյան Լ. Մկրտչյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|