ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2012 թվականի N 621-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 184-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի փետրվարի 29-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 184-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության բնակչության 2010-2011 թվականների միգրացիայի արտաքին ծավալների մասին ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության «ՍԷԿՏ» համակարգի արդիականացման ավարտից հետո:»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 19 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|