ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 2012 թվականի N 937-Ն
ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) ստուգում իրականացնող պետական մարմինների ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) ստուգում իրականացնող պետական մարմինների ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձևի լրացման ուղեցույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) ստուգումների տարեկան ծրագիրը լրացվում և հրապարակվում է Մայքրոսոֆթ Օֆիս Էքսել (Microsoft Office Excel) ձևաչափով.
2) սույն որոշման N 1 հավելվածի օրինակելի ձևի 8-րդ և 9-րդ սյունակները ենթակա չեն հրապարակման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 30 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 937-Ն որոշման |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ձ ԵՎ
ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
_______________________________________________________________________________
(ստուգում իրականացնող պետական մարմնի լրիվ անվանումը` ներառյալ ստորաբաժանման անվանումը)
ԿՈՂՄԻՑ 20__ ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության
______________________________________________________________________________
(ստուգում իրականացնող պետական մարմնի լրիվ անվանումը)
կողմից 20__ թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել թվով ________(քանակը) ստուգումներ, որոնցից` _________ (քանակը)` բարձր ռիսկայնությամբ, ________ (քանակը)` միջին ռիսկայնությամբ և ________ (քանակը)` ցածր ռիսկայնությամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ:
NN |
Տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում) |
Պետական գրանցման (հաշվառման) համարը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Գտնվելու վայրը |
Վերջին ստուգման ավարտի ամսաթիվը |
Ռիսկայնու- թյունը |
Ստուգման ժամանակա-հատվածը | |||
անվանումը կամ անունը, ազգանունը |
կազմա- | |||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 | ||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 937-Ն որոշման |
ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Ստուգում իրականացնող մարմնի կողմից հաջորդ տարվա ընթացքում իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագիրը վերջինիս պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվում է օրենքի 2.1-ին հոդվածի 6-րդ մասին համապատասխան` մինչև ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը` Մայքրոսոֆթ Օֆիս Էքսել (Microsoft Office Excel) ձևաչափով:
2. Ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկվում են այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք ենթակա են ստուգման ստուգում իրականացնող մարմնի կողմից:
3. Ստուգում իրականացնող մարմինն իր լրիվ անվանումը գրանցելիս նշում է նաև համապատասխան ստորաբաժանման անվանումը, եթե ստուգումներն իրականացվում են առանձնացված ստորաբաժանման (տեսչության կամ ծառայության) միջոցով:
4. Ստուգումների տարեկան ծրագիրը լրացվում է հետևյալ կարգով՝
1) 1-ին սյունակում գրանցվում է հերթական համարը.
2) 2-րդ սյունակում գրանցվում է տնտեսավարող սուբյեկտի անվանումը կամ անունը, ազգանունը (անվանումները գրանցվում են առանց չակերտների և անվանման բոլոր տառերը գրանցվում են մեծատառով).
3) 3-րդ սյունակում գրանցվում է տնտեսավարող սուբյեկտի կազմակերպական-իրավական ձևը` հապավումներով.
4) 4-րդ սյունակում գրանցվում է տնտեսավարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման համարը.
5) 5-րդ սյունակում գրանցվում է տվյալ տնտեսավարող սուբյեկտի հարկ վճարողի հաշվառման համարը.
6) 6-րդ սյունակում նշվում է տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը.
7) 7-րդ սյունակում նշվում է տնտեսավարող սուբյեկտի մոտ անցկացված պլանով նախատեսված վերջին ստուգման փաստացի ավարտի ամսաթիվը հետևյալ ձևաչափով` օրը, ամիսը, տարեթիվը.
8) 8-րդ սյունակում գրանցվում է տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանը` բարձր, միջին կամ ցածր.
9) 9-րդ սյունակում գրանցվում է տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգում իրականացնելու ժամանակահատվածը` եռամսյակը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |