Գլխավոր տեղեկություն
Համար
N 651-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.08.01/16(559) Հոդ.217
Ընդունող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
22.06.2016
Ստորագրող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հուլիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10016261

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ


31 մայիսի 2016 թ. N 21-Ն

ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԱՐՏԱԿԱՐԳ
ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

22 հունիսի 2016 թ. N 651-Ն

ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ

 

11 հուլիսի 2016 թ. N 176-Ն

ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ

 

1 հուլիսի 2016 թ. N 162-Ն

ք. Երևան

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Սահմանել «Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարությունների միջև համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» գործունեության ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի
Հանրապետության

առողջապահության
նախարար

Հայաստանի
Հանրապետության

արտակարգ իրավիճակների
նախարար

Հայաստանի
Հանրապետության

գյուղատնտեսության

նախարար

Հայաստանի
Հանրապետության

բնապահպանության
նախարար

 

Հավելված

 

Հաստատված է

 

ՀՀ առողջապահության նախարարի

31 մայիսի 2016 թ. թիվ 21-Ն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի

22 հունիսի 2016 թ. թիվ 651-Ն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

11 հուլիսի 2016 թ. թիվ 176-Ն

 

ՀՀ բնապահպանության նախարարի

1 հուլիսի 2016 թ. թիվ 162-Ն

համատեղ հրաման

 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ, ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

Գործունեության ստանդարտ ընթացակարգը (ԳՍԸ)
Անասնագերեզմանոցների և կենսաթերմիկ հորերի, ինչպես նաև անասնաբուժության ոլորտում կենսաբանական թափոնների հավաքման, վնասազերծման և ոչնչացման

1. Սցենար

1) Անասնագերեզմանոցների և կենսաթերմիկ հորերի, ինչպես նաև անասնաբուժության ոլորտում կենսաբանական թափոնների հավաքում, վնասազերծում և ոչնչացում

2. Ձեռնարկվող միջոցառումներ

1) Կենսաբանական թափոնների հավաքում
2) Կենսաբանական թափոնների վնասազերծում
3) Կենսաբանական թափոնների ոչնչացում
4) Վերահսկողության միջոցառումների իրականացում

3. Անհրաժեշտ պարագաներ

1) Տրանսպորտային միջոցներ
2) Սույն Ընթացակարգի 6-րդ կետով ամրագրված միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու համար տեխնիկական միջոցներ
3) Բնակավայրի և/կամ տեղանքի քարտեզներ
4) Ջրամատակարարման, ջրահեռացման ցանցի քարտեզներ
5) Անձնակազմի անհատական պաշտպանիչ միջոցներ
6) Ախտահանիչ նյութեր, ախտահանիչ սարքեր
7) Գրանցամատյաններ, ձևաթղթեր, կապի միջոցներ

4. Մասնակիցներ

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն,
2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն,
3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն,
4) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն,
5) Անասնապահությամբ, կենդանական ծագման մթերքների կամ հումքի արտադրությամբ, տեղափոխման, գնման և վերամշակման գործունեությամբ զբաղվող անձինք, ինչպես նաև անասնագերեզմանոցների և կենսաթերմիկ հորերի շահագործմամբ զբաղվող և վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա ստացած անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք:

5. Անհրաժեշտ պատրաստություններ

1) Սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված մարմիններն ապահովում են.
ա. 2-րդ կետով սահմանված միջոցառումները,
բ. 3-րդ կետով սահմանված անհրաժեշտ պարագաները,
գ. 6-րդ կետով սահմանված միջոցառումները:

6. Կենսաբանական գործոնով պայմանավորված վտանգի տեղայնացման միջոցառումների կազմակերպման և իրականացման քայլ առ քայլ նկարագրություն

1) Անասնաբույժի եզրակացությունից հետո իրականացվում է անկած կենդանու դիակի օջախից հեռացում, վնասազերծում կամ ոչնչացում:
2) Կենդանիների մորթի և ոչնչացման աշխատանքներն իրականացնելու տարածք կողմնակի անձանց մուտքն արգելվում է:
3) Կենսաբանական թափոնի տեղափոխման համար ապահովվում է անջրաթափանց տրանսպորտային միջոց, որն էլ հեշտությամբ ենթարկվում է ախտահանման:
4) Կենսաբանական թափոնի ներբեռնումից հետո տեղանքը ախտահանվում է, կենդանու անկման տեղը կամ այլ կենսաբանական թափոնների վայրն ախտահանվում է չոր քլորով` 5կգ/մ2 հաշվարկով, որից հետո անկման տեղը 25 սմ խորությամբ փորվում է:
5) Տրանսպորտային միջոցները, գործիքները, սարքավորումներն օգտագործելուց հետո ենթարկվում են ախտահանման:
6) Ախտահանման համար օգտագործում են 4%-անոց տաք կծու Na-ական լուծույթ` 0.5 լ/մ2 հաշվարկով: Արտահագուստն ախտահանվում է` 2%-անոց կծու Na-ական լուծույթով կամ 0,5%-անոց Վիրկոնի լուծույթով:
7) Այն կենսաբանական թափոնները, որոնք անասնաբուժական ծառայության կողմից թույլատրվել է վնասազերծել, մանրամասն զննումից հետո ենթարկվում են ջերմային մշակման բաց և փակ կաթսաններում` 2 ժամ տևողությամբ (եռալուց հաշված):
8) Երբ հնարավորություն չկա բնական աղետների հետևանքով կենդանիների զանգվածային անկումների դեպքում դրանց դիակների ոչնչացման, ապա դրանք թաղվում են հողափոսերում:
9) Ընտրված տեղում` ջրապահպանական, անտառային հողերից և բնության հատուկ պահպանվող տարածքներից և դրանց պահպանման գոտիներից դուրս, չոր բարձրադիր հողատարածքում, ոչ պակաս 600 մ2 մակերեսով տարածքում կառուցված անասնագերեզմանոցում փորվում է նվազագույնը 2մ երկարության, անկած կենդանիների քանակից կախված լայնությամբ փոս:
10) Մինչ թաղելը դիակների որովայնի հատվածում կատարվում են բացվածքներ` որովայնի խոռոչում գազերի հավաքման և պայթելու վտանգը կանխելու համար:
11) Դիակը տեղադրվում է փոսի մեջ, վրան լցվում նույն ախտահանիչ նյութից և հանված հողի շերտով ծածկում` գետնից 1 մ բարձրությամբ և ցանկապատում են, որի բարձրությունը ոչ պակաս քան 2 մետր է:
12) Ցանկապատի ներսի կողմից ամբողջ երկայնքով փորվում է խրամատ 0,8-1,4 մետր խորությամբ և 1,5 մետրից ոչ պակաս լայնությամբ: Հետագա թաղման կազմակերպում նշված տարածքում արգելվում է:
13) Դիակների այրման համար (հողային հորեր) փորվում է 2 իրար ուղղահայաց (խաչաձև) փոս՝ 2.6 մ երկարությամբ, 0.6 մ լայնությամբ և 0.5 մ խորությամբ: Փոսի հատակին լցվում է ծղոտ և փայտ` մինչ փոսի վերին հատվածը: Փայտի փոխարեն կարելի է օգտագործել ռետինե կամ այլ այրվող չոր իրեր: Փոսի մեջտեղում տեղադրվում է դիակը, դիակի վրա լցվում են փայտեր և ծածկում երկաթյա թիթեղով և լցնելով որևէ վառվող հեղուկ՝ այրում:
14) Չայրված մնացորդները թաղում են նույն տեղում, որտեղ որ իրականացվել է այրումը:
15) Իրականացվում է կենդանիների դիակների վնասազերծման, ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների վերահսկողություն:

7. Այլ աշխատանքներ

1) Որոշվում է սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված մարմինների ներկայացուցիչների գնահատման արդյունքում

8. Առանցքային գաղափարներ

1) Ապահովվում է անասնագերեզմանոցների և կենսաթերմիկ հորերի, ինչպես նաև անասնաբուժության ոլորտում կենսաբանական թափոնների հավաքման, վնասազերծման և ոչնչացման լիարժեք գործընթաց

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան