Գլխավոր տեղեկություն
Համար
N 599-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.03.03/4(483).1 Հոդ.82.15
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
20.12.2013
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 12114095

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ


5 փետրվարի 2014 թ.  N 8-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ

 ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

20 դեկտեմբերի 2013 թ.  N 599-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

Հաստատել տրանսպորտի և կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ փոխվարչապետ,

տարածքային կառավարման  

նախարար 

 

Ա. Գևորգյան


ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար

 

Գ. Բեգլարյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2014 թվականի փետրվարի 5-ի թիվ 8-Ն

և  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2013 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ  599-Ն

համատեղ հրամանով

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

1.  Գործառույթը` Ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրա տեղադրման համաձայնեցում: Պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցված սպասարկման օբյեկտներ տեղադրելու համար ճանապարհի նկատմամբ օբյեկտի տեղադրման համաձայնեցում: Փոստային կապի ազգային օպերատորին գործող (կամ կառուցվող) բնակելի կամ այլ շենքերում ոչ բնակելի տարածքների տրամադրում: Ճանապարհների վրա գովազդ տեղադրելու համաձայնեցում։
2.

Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենք, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենք, «Գովազդի մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1025-Ն որոշում, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2404-Ն որոշում, ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշում:

 

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է Պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբեր-ված խախտումները

Առաջարկու-թյուններ հսկողության ընթացքում հայտնաբեր-ված խախտում-ների վերացման վերաբերյալ

Հայտնաբեր-ված խախտում-ները վերացնելու նպատակով սահման-ված ժամկետները

1. Ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրա տեղադրման համաձայնեցման կատարման համապատասխանության ապահովումը ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշման պահանջներին: Համապատասխան փաստաթղթերի առկայությունը:

           

2. Պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցված սպասարկման օբյեկտներ տեղադրելու համար ճանապարհի նկատմամբ օբյեկտի տեղադրման համաձայնեցման կատարման համապատասխանության ապահովումը «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Համապատասխան փաստաթղթերի առկայությունը:

           

3. Համայնքում փոստի և այն համապատասխան տարածքով ապահովված լինելու առկայություն՝ համաձայն «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի:

           

4. Համայնքի տարածքում գովազդի տեղադրման թույլտվության վերաբերյալ ավագանու որոշումների առկայություն: Տեղադրված գովազդների համապատասխանությունը «Գովազդի մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշմանը:

           

 

3.

 Գործառույթը` Կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման անվտանգության կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը, շահագործումն ու շինարարությունը: Կազմակերպում և կառավարում է համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքը: Համայնքի տարածքում ճանապարհային երթևեկության նշանների տեղակայման ու հանման թույլատրում:

4.

 Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենք, «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենք, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1025-Ն որոշում, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2404-Ն որոշում, ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշում և ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշում:

 

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է Պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Համայնքային ենթակայության ճանապարհների առկա վիճակը, դրանց պահպանման և շահագործման ուղղությամբ համայնքի ավագանու որոշումների առկայությունը, դրանք ճանապարհային նշաններով կահավորման տարատեղման սխեմաների առկայությունը և առկա նշանների, սխեմաների համապատասխանումը ՀՀ օրենսդրությանը:

           

2. Համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքների բարելավման ուղղությամբ ավա-գանու և համայնքի ղեկավարի կողմից կայացված որոշումների և կատարված ուսումնասի-րությունների առկայություն:

           
(հավելվածը խմբ. 02.09.15 N 457-Ն)