ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2012 թվականի N 625-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի մարտի 24-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգին տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և դրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 115-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Խորհուրդն ունի 8 անդամ: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատու պաշտոնյաները, ԾԻԳ-ի տնօրենը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչը:».
2) որոշման N 2 հավելվածում`
ա. «Ա. Գրիգորյան» բառերը փոխարինել «Ա. Ասատրյան» բառերով,
բ. հավելվածից հանել «Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ» բառերը,
գ. հավելվածից հանել «Տ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ» բառերը,
դ. հավելվածից հանել «Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ» բառերը,
ե. «Ա. Հարությունյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Աբրահամյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 19 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|