Գլխավոր տեղեկություն
Համար
N 858-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.15/39(913).1 Հոդ.885
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2012 թվականի N 858-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 771-Ն և հունիսի 17-ի N 900-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 439-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) 39-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ ենթակետով.

«11) ազգային-հոգևոր ավանդույթների, տոների, բարոյական նորմերի և հիմնարար արժեքների, դրանց պահպանման ու շարունակականության ապահովման գործում ազգային և հոգևոր կառույցների, ինչպես նաև անհատների դերի մասին:».

2) 67-րդ կետի 6-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» պարբերությամբ.

«թ. կարևորի ազգային-քրիստոնեական արժեքները, գիտակցի բարոյական նորմերին հետևելու անհրաժեշտությունը, լինի դրա կրողը,».

3) «III. Հանրակրթական ծրագրերի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները» մասի`

ա. 12-րդ կետի 7-րդ ենթակետում «Հայրենագիտություն» բառից հետո «6» թիվը փոխարինել «9» թվով,

բ. 13-րդ կետի 6-րդ ենթակետը «Հասարակագիտություն» բառից հետո լրացնել «10-11-րդ դասարանների (հումանիտար) հոսքում «Հայոց եկեղեցու պատմություն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 19

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան