Գլխավոր տեղեկություն
Համար
N 25-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.07.2012-21.05.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.20/10(245) Հոդ.177
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.05.2015

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

28 հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2003 թվականի N 25-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի վեցերորդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. հունվարի 22

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 16-ի N 25-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Սույն իրավական ակտով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն) պրոֆեսորադասախոսական անձնակազմին (այսուհետ` պրոֆեսորադասախոսական անձնակազմ) ներկայացվող պահանջները:

2. Սույն իրավական ակտի իմաստով պրոֆեսորադասախոսական անձնակազմում ընդգրկվում են ուսումնական հաստատությունում գիտամանկավարժական գործունեություն իրականացնող՝ հետևյալ պաշտոններն զբաղեցնող ծառայողները` ուսումնական ասիստենտ, դասախոս, ավագ դասախոս, դոցենտ, պրոֆեսոր, ամբիոնի (կրթաճյուղի) և ֆակուլտետի պետեր, նրանց տեղակալներ:

3. Պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, ով համապատասխանում է հետևյալ պահանջներից որևէ մեկին`

1) ուսումնական ասիստենտի պաշտոնի համար` ունի համապատասխան մասնագիտության գծով մագիստրոսի կամ դրան համարժեք որակավորման աստիճան.

2) դասախոսի պաշտոնի համար`

ա. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան,

բ. համապատասխան մասնագիտության գծով ավարտել է ասպիրանտուրան կամ հայցորդի կարգավիճակով հանձնել է որակավորման քննությունները և ունի գիտամանկավարժական աշխատանքի առնվազն մեկ տարվա ստաժ,

գ. ունի համապատասխան մասնագիտության գծով մագիստրոսի կամ դրան համարժեք որակավորման աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 2 տարվա ստաժ.

3) ավագ դասախոսի պաշտոնի համար`

ա. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն մեկ տարվա ստաժ,

բ. առնվազն 3 տարի աշխատել է որպես դասախոս և ունի գիտամեթոդական և (կամ) ուսումնամեթոդական աշխատանքներ.

4) դոցենտի պաշտոնի համար`

ա. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 3 տարվա ստաժ,

բ. ունի համապատասխան մասնագիտության գծով դոցենտի գիտական կոչում,

գ. առնվազն 5 տարի աշխատել է որպես ավագ դասախոս և ունի գիտամեթոդական և (կամ) ուսումնամեթոդական առնվազն 4 աշխատանք.

5) պրոֆեսորի պաշտոնի համար`

ա. ունի համապատասխան մասնագիտության գծով պրոֆեսորի գիտական կոչում,

բ. ունի համապատասխան մասնագիտության գծով դոկտորի գիտական աստիճան և դոցենտի գիտական կոչում,

գ. ունի համապատասխան մասնագիտության գծով դոկտորի գիտական աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 2 տարվա ստաժ,

դ. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, դոցենտի գիտական կոչում և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 3 տարվա ստաժ,

ե. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և առնվազն 5 տարի զբաղեցրել է դոցենտի պաշտոն.

6) ամբիոնի պետի (պետի տեղակալի) պաշտոնի համար`

ա. ունի համապատասխան մասնագիտության գծով դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում,

բ. առնվազն մեկ տարի զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոն,

գ. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն 3 տարի զբաղեցրել է դոցենտի պաշտոն,

դ. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 10 տարվա ստաժ.

7) ֆակուլտետի պետի (պետի տեղակալի) պաշտոնի համար`

ա. ունի համապատասխան մասնագիտության գծով դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում,

բ. առնվազն 2 տարի զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոն,

գ. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն 5 տարի զբաղեցրել է դոցենտի պաշտոն,

դ. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 12 տարվա ստաժ:

4. Գիտական աստիճանի առկայության պահանջը պարտադիր չէ`

1) ուսումնական հաստատությունում նախնական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման աշխատանքներում ներգրավվող պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններում նշանակվող ծառայողների համար.

2) ուսումնական հաստատությունում միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով նախատեսված հատուկ առարկաների դասավանդման գործում ներգրավվող ուսումնական ասիստենտի, դասախոսի, ավագ դասախոսի, դոցենտի և ամբիոնի (կրթաճյուղի) պետի (պետի տեղակալի) պաշտոններում նշանակվող ծառայողների համար:

(4-րդ կետը փոփ. 14.06.12 N 738-Ն)

5. Համատեղության կարգով կամ պայմանագրային հիմունքներով ուսումնական հաստատությունում գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվող անձանց վրա տարածվում են սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պահանջները:

6. Ոստիկանության ուսումնական հաստատության գիտական խորհուրդը կարող է հիմնել ու վաստակաշատ գիտնականներին սահմանված կարգով շնորհել պատվավոր պրոֆեսորի կամ պատվավոր դոկտորի տիտղոս` ներդրած գիտամանկավարժական ավանդի և ուսումնական հաստատությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար: Պատվավոր պրոֆեսորի կամ պատվավոր դոկտորի տիտղոսը կարող է շնորհվել ուսումնական հաստատությունում գիտական գործունեություն իրականացնող՝ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ՝ օտարերկրյա պետությունների գիտնականներին:

 7. Ոստիկանությունում վարչական աշխատանքի անցած ուսումնական ասիստենտները, դասախոսները, ավագ դասախոսները, դոցենտները, պրոֆեսորները համատեղության կարգով կարող են մինչև 0,5 դրույքով պահպանել իրենց պաշտոնը և նույն դրույքի սահմաններում մասնակցել պրոֆեսորադասախոսական պաշտոնների նշանակման և առաջխաղացման գործընթացին: Լիազորությունների ավարտից հետո նրանք ուսումնական հաստատությունում ապահովվում են իրենց համապատասխան գիտամանկավարժական պաշտոնով:

(հավելվածը խմբ. 28.07.05  N 1151-Ն, 29.12.11 N 1878-Ն, փոփ. 14.06.12 N 738-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան