ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2012 թվականի N 871-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 462 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» N 462 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման վերնագիրը, 1-ին կետը, N 1 հավելվածի վերնագիրը, N 2 հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը «օլիմպիական» բառից հետո լրացնել «պարալիմպիկ, սուրդլիմպիկ» բառերով.
2) որոշման N 1 հավելվածում`
ա. «Շախմատի համաշխարհային օլիմպիադա և պատանեկան օլիմպիական խաղեր» և «Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչված ոչ օլիմպիական մարզաձևեր, սամբո, ըմբշամարտ, միջազգային շաշկի» բաժինները համապատասխանաբար համարակալել «2» և «4» թվերով,
բ. 2-րդ բաժնից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ բաժնով.
«3. ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ
|
», |
գ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ բաժնով.
«5. ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏՈՒՄ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԵՎ ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ
ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐ | ||||
1-ին տեղ |
3500.0 |
1750.0 |
700.0 |
350.0 |
2-րդ տեղ |
2500.0 |
1250.0 |
500.0 |
250.0 |
3-րդ տեղ |
2000.0 |
1000.0 |
400.0 |
200.0 |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 19 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|