Գլխավոր տեղեկություն
Համար
N 870-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2012-24.03.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2012 թվականի N 870-Ա

 

«ԷՔՍՊՈ ՄԻԼԱՆ-2015» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Էքսպո Միլան-2015» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Էքսպո Միլան-2015» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին:

2. «Էքսպո Միլան-2015» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ազգային օպերատոր նշանակել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը:

3. Առաջարկել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին`

 1) ապահովել «Էքսպո Միլան-2015» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների իրականացումը և ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը.

2) եռամսյա ժամկետում նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ներկայացնել «Էքսպո Միլան-2015» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Էքսպո Միլան-2015» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը:

5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել «Էքսպո Միլան-2015» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստման և կազմակերպման գործընթացին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 19

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.03.2015, N 256-Ա 24.03.2015, N 870-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան