Basic information
Number
N 463-Ն
Type
Համատեղ հրաման
Act type
Հիմնական ակտ (13.08.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2015.08.03/20(532).1 Հոդ.208.15
Enactment organisation
Ֆինանսների նախարար
Enactment date
08.07.2015
Signing organisation
Ֆինանսների նախարար
Signing date
08.07.2015
Effective date
13.08.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11815314

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ


20 հուլիսի 2015 թ. N 206-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

8 հուլիսի 2015 թ. N 463-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 986 որոշմամբ հաստատված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգի 6-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային տեսչություններ ներկայացվող Հայաստանի Հանրապետությունում հաշվառված վճար վճարողների ցանկի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Գրիգորյան

Գ. Խաչատրյան

 

Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
2015 թ. հուլիսի 8-ի N 463-Ն և

ՀՀ բնապահպանության նախարարի
2015 թ. հուլիսի 20-ի N 206-Ն
համատեղ հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ

Հ/Հ

Վճար վճարողի անվա-նումը

Հարկ վճարողի հաշվառ-ման համարը (ՀՎՀՀ)

Ըստ բնապահպանական և բնօգտագործման վճարի տեսակների (յուրաքանչյուր վճարողի համար համապատասխան վճարատեսակի սյունակում լրացվում է «+» նշանը): Տվյալ տարվա ցանկի ներկայացումից հետո յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում ցանկում կատարված փոփոխությունների («+» կամ «-» նշանով) մասին տեղեկությունների ցանկում ներառվում են միայն փոփոխությունները

Ծանո-թու-թյուն

վնասակար նյութերը շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտա-նետելու համար

արտա-դրության և սպառման թափոն-ները շրջակա միջա-վայրում սահման-ված կարգով տեղադրելու համար

շրջակա միջավայրին վնաս պատճա-ռող ապրանք-ների արտադրու-թյան և իրացման համար

Հայաս-տանի Հանրա-պետու-թյուն շրջակա միջա-վայրին վնաս պատ-ճառող ապրանք-ների ներմուծ-ման և իրացման
համար

մա-կերևու-թային ջրերի օգտա-գործման համար

ստոր-երկրյա քաղցրա-համ ջրերի արդյունա-հանված պաշար-ների համար

կենսա-պաշար-ների օգտա-գործման համար

                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     

_____________________________________
Բնապահպանական պետական տեսչության պետ
«______ » _________ 20_____ թ.

 

Կ.Տ.

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation