Գլխավոր տեղեկություն
Համար
N 815-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.18/34(908) Հոդ.856
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2012 թվականի N 815-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ռեստորանների ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների ընտրանքային հետազոտության իրականացման համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 5000.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը սույն որոշմամբ նախատեսված հարցազրուցավարի ծառայության գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 9

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հուլիսի 4-ի N 815-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով)

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

5000.0

5000.0

այդ թվում՝

   

Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

5000.0

5000.0

այդ թվում՝

   

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ

790.0

790.0

այդ թվում՝

   

 - սոցիալական ապահովության վճարներ

790.0

790.0

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

4210.0

4210.0

այդ թվում՝

   

 - մասնագիտական ծառայություններ

4210.0

4210.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

հուլիսի 4-ի N 815-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման N 11 հավելվածի N 11.27 աղյուսակում կատարվող լրացումները

 

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները

 

1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

 

Չափորոշիչներ

 Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ (հազ. դրամ)

ինն ամիս

 տարի

ինն ամիս

 տարի

Ծրագրային դասիչը

Անվանումը
Ռեստորանների ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների ընտրանքային հետազոտություն

 

1143     ԱԾ 06

Նկարագրությունը
Ռեստորանների ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների ընտրանքային հետազոտության իրականացման համար անհրաժեշտ որոշակի ծառայությունների ձեռքբերում

 

Քանակական

     

X

X

Որակական

մշակված չէ

   

X

X

Ժամկետայնության

մշակված չէ

   

X

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

 5,000.0

 5,000.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1143 Պետական վիճակագրության պետական քաղաքականության մշակում, իրականացում, պաշտոնական վիճակագրական տեղեկատվության տրամադրում

Վերջնական արդյունքի նկարագրությունը     

Ծրագիրը նպաստում է ռեստորանների վերաբերյալ իրականացվող վիճակագրական հաշվառմանը և գործող ցուցանիշների համակարգի կատարելագործմանը, տվյալների բազայի արդիականացմանը

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

հուլիսի 4-ի N 815-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Գնման առարկայի

անվանումը

գնման ձևը

չափման միավորը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը

գումարը (հազ. դրամ)

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

 4,210.0

Բաժին 11

Խումբ 01

Դաս 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 4,210.0

01. Ծրագրման և վիճակագրական ընդհանուր ծառայություններ

     

 4,210.0

ՄԱՍ II. Ծառայություններ

4,210.0

Հարցազրուցավարի ծառայություն

ԲԸԱՀ

դրամ

1.0

3,480.0

Մուտքագրողի ծառայություն

ԲԸԱՀ

դրամ

1.0

 110.0

Ծրագրավորողի ծառայություն

ԲԸԱՀ

դրամ

1.0

 65.0

Վերստուգողի ծառայություն

ԲԸԱՀ

դրամ

1.0

 555.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան