Basic information
Number
N 03-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.08.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2015.08.03/20(532).1
Enactment organisation
Վճռաբեկ դատարանի նախագահ
Enactment date
14.07.2015
Signing organisation
Վճռաբեկ դատարանի նախագահ
Signing date
14.07.2015
Effective date
13.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

 

14 հուլիսի 2015 թ.

ք. Երևան

N 03-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 03-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ մասը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «ժգ» ենթակետերը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 02-Ն որոշման հավելված 1-ի 1-ին բաժնի 7-րդ կետում «վերաքննիչ քրեական» բառերը փոխարինել «վճռաբեկ» բառով:

 

ՀՀ վճռաբեկ դատարանի
նախագահ

Ա. Մկրտումյան