«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հունիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012263
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հունիսի 2012 թ. |
թիվ 157-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կարգավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունների կողմից կանոնադրական կապիտալի համալրման հետ կապված հարաբերությունները,
հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 9.2-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի ««Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» Կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» Կանոնակարգ 13-ի 76-րդ կետը և 76.6-րդ կետի 7-րդ ենթակետը «տեղեկանք վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամի համալրման հաշվին միջոցների առկայության վերաբերյալ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքի, երբ կանոնադրական կապիտալը համալրվում է մինչև կանոնադրական կապիտալի համալրման մասին վարկային կազմակերպության իրավասու մարմնի համապատասխան որոշում ընդունելու պահը վարկային կազմակերպության պասիվներում առկա ներգրավված միջոցների հաշվին)» բառերով և հետևյալ նախադասությամբ.
«Ընդ որում, վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը վարկային կազմակերպության պասիվներում առկա ներգրավված միջոցների հաշվին կարող է համալրվել միայն Կենտրոնական բանկի ֆինանսական կազմակերպություններին վերահսկող ստորաբաժանման (այսուհետ` Վերահսկողության ծառայություն) դրա վերաբերյալ առարկության բացակայության դեպքում: Կազմակերպության պասիվներում առկա ներգրավված միջոցների հաշվին կապիտալի համալրման վերաբերյալ Ֆինանսական ծառայության կարծիքը ստանալու համար վարկային կազմակերպությունը մինչև սույն կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը, Կենտրոնական բանկ է ներկայացնում կազմակերպության պասիվներում առկա այդ միջոցների առկայությունը հավաստող հիմնավոր փաստաթղթեր և համապատասխան այլ տեղեկություններ: Վերահսկողության ծառայությունը սույն մասով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ժամկետում ուսումնասիրում է դրանք: Վերահսկողության ծառայության կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարծիք տալու տասնհինգօրյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ կասեցվել: Վերահսկողության ծառայության կողմից տասնհինգօրյա ժամկետում չառարկելու կամ այդ ժամկետը կասեցնելու մասին վարկային կազմակերպությանը չտեղեկացնելու դեպքում կազմակերպությունը կարող է պասիվներում առկա ներգրավված միջոցների հաշվին կանոնադրական կապիտալը համալրելու համար Կենտրոնական բանկ ներկայացնել սույն կետով սահմանված այլ փաստաթղթերը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. հունիսի 14 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|