Գլխավոր տեղեկություն
Համար
N 175-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2012-21.07.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.06.15/16(429) Հոդ.179
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
23.05.2012
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.07.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հունիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60012231

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

23 մայիսի 2012 թ.
ք. Երևան

N 175-Ն 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ և 79.1-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`

1) սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 123.292 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 147.95 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը` 10.153 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 12.184 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) սպառողներին կեղտաջրերի մաքրման ծառայության մատուցման սակագինը` 11.604 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 13.925 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող այլ անձանց կամ համայնքներին`

ա. խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 12.6 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 15.12 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

բ. ջրահեռացման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 26.079 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացվող ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 31.295 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

5) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը` 7.472 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացվող ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 8.966 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 25-ի «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 260-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 8-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

 նախագահ`

Ռ. Նազարյան