ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիսի 2012 թվականի N 830-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 954-Ն որոշմամբ հաստատված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) N 1 աղյուսակի 2-րդ տողի`
ա. 1-ին սյունակում «գ/դմ3 հայկական կոնյակներում, հայկական կոնյակի սպիրտներում» բառերը փոխարինել «գ/լ անջուր սպիրտում» բառերով,
բ. 2-րդ սյունակում «1.0» և «1.2» թվերը փոխարինել «2.0» թվով.
2) N 2 աղյուսակում`
ա. 1-ին տողից հետո լրացնել հետևյալ տողերը.
« |
|
»: |
բ. 2-րդ տողում «գ/դմ3 » բառերը փոխարինել «գ/լ» բառերով,
գ. 3-րդ և 4-րդ տողերում «մգ/դմ3 » բառերը փոխարինել «մգ/լ» բառերով,
դ. վերջին տողում «խտության` ± 0,2 %» բառերը փոխարինել «խտությունից` ± 2գ/լ» բառերով.
3) N 3 աղյուսակում`
ա. «մգ/100սմ3 անջուր սպիրտի» բառերը փոխարինել «մգ/լ անջուր սպիրտում» բառերով,
բ. 2-րդ տողում «180-600» և «170-500» թվերը համապատասխանաբար փոխարինել «1800-6000» և «1700-5000» թվերով,
գ. 3-րդ տողում «3-50» և «5-50» թվերը համապատասխանաբար փոխարինել «30-500» և «50-500» թվերով,
դ. 4-րդ տողում «50-250» և «50-270» թվերը համապատասխանաբար փոխարինել «500-2500» և «500-2700» թվերով,
ե. 5-րդ տողում «80» և «250» թվերը համապատասխանաբար փոխարինել «800» և «2000» թվերով,
զ. 5-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
», |
է. 6-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «3.0» թիվը փոխարինել «30» թվով,
ը. 7-րդ, 8-րդ և 9-րդ տողերում «մգ/դմ3 » բառերը փոխարինել «մգ/լ» բառերով.
4) N 7 աղյուսակում`
ա. 2-րդ և 3-րդ տողերում «գ/դմ3 » բառերը փոխարինել «գ/լ» բառերով,
բ. 4-րդ տողում «մգ/դմ3 » բառերը փոխարինել «մգ/լ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2012 թ. հուլիսի 12 Երևան |