ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիսի 2012 թվականի N 841-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1905-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 7-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը և դրա լրացման ուղեցույցը հաստատելու մասին» N 1905-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևի 4-րդ և 5-րդ սյունակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված՝ նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևի լրացման ուղեցույցի 3-րդ կետի`
ա. 4-րդ ենթակետը «գրանցման» բառից հետո լրացնել «կամ հաշվառման» բառերով և նույն ենթակետից հանել «(պետական ռեգիստրում տվյալ տնտեսավարող սուբյեկտի հաշվառման համարը)» բառերը,
բ. 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 9-րդ ենթակետը «ուսումնասիրության» բառից հետո լրացնել «փաստացի» բառով,
դ. 10-րդ ենթակետն «ուսումնասիրության» բառից հետո լրացնել «փաստացի» բառով, իսկ «տարեթիվը» բառից հետո` «(Այն միջոցառումները, որոնք սկսվել են տվյալ տարվա ընթացքում, սակայն դեռ չեն ավարտվել, ներառվում են հաջորդ տարվա հաշվետվության մեջ)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2012 թ. հուլիսի 12 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|