ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2012 թվականի N 785-Ն
«ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել պահեստային կառույցների հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, բնապահպանական և հակահրդեհային նորմերի, ինչպես նաև «ակցիզային պահեստ» ռեժիմի պայմանների խախտումների վերաբերյալ տեղեկատվություն՝ հայտնաբերված խախտումների արձանագրման օրվանից 10-օրյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 2 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 785-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
«ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները։
2. Լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) և սույն կարգով։
3. Լիցենզիան տրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից (այսուհետ՝ լիցենզավորող մարմին)՝ բարդ ընթացակարգով, անժամկետ։
4. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացությունը տալիս է լիցենզավորող մարմնի կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմնի ղեկավարը։
5. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
6. Լիցենզիան տրվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ հայտատու) և չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
7. Բարդ ընթացակարգով լիցենզիան տրվում է օրենքով և սույն կարգով նախատեսված փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
8. Հայտատուն լիցենզիա ստանալու համար պարտավոր է՝
1) ունենալ անշարժ գույքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքով նվազագույնը 200 քառ. մետր տարածքով պահեստային կառույցներ.
2) ապահովել «ակցիզային պահեստ» ռեժիմի պայմանների կատարումը:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
9. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) հայտ` համաձայն N 2 հավելվածի, նշելով` իրավաբանական անձի համար՝ անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության ու գործունեության իրականացման վայրերը, պետական հաշվառման համարը, հեռախոսահամարը, անձնագրի պատճենը, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
2) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը, իսկ էլեկտրոնային համակարգով վճարելու դեպքում՝ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը,
3) պահեստային կառույցների նկատմամբ անշարժ գույքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
4) ակցիզային պահեստում ընդգրկված տարածքների՝ սպասարկման վայրի հարկային տեսչության կողմից ստորագրված և կնքված հատակագծի օրինակի պատճենը։
10. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիցենզավորող մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային համակարգի միջոցով (www.e-gov.am/licenses), էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն։
IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
11. Լիցենզիա ստանալու մասին հայտը համարվում է ընդունված՝ լիցենզավորող մարմին այն մուտք լինելու օրվանից։
12. Եթե հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա լիցենզավորող մարմինը դրանք ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում հնարավորություն է տալիս հայտատուին դրանք շտկելու, կամ ինքն է շտկում դրանք՝ նախապես հայտատուին իրազեկով դրա մասին։
13. Լիցենզավորող մարմինը բավարարում կամ մերժում է լիցենզիա ստանալու մասին հայտը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
V. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
14. Լիցենզիա ստանալու մասին հայտը լիցենզավորող մարմին մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում մերժվում է, եթե՝
1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, որի մասին պատշաճ ձևով տեղեկացվել է և լիցենզավորող մարմնի կողմից նախազգուշացումն ուղարկվելու oրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի կողմից չեն ներկայացվել և շտկվել անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը.
2) հայտատուի ներկայացրած փաստաթղթերն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են, ինչպես նաև, եթե պարզվում է, որ հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ.
3) չեն պահպանվել սույն կարգի 8-րդ կետով սահմանված պարտադիր պայմանները և պահանջները:
15. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման հիմքերի առկայության դեպքում լիցենզավորող մարմինը 14-րդ կետում նշված ժամկետում հայտի մերժման մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին։
16. Լիցենզիա ստանալու հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու մասին նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:
17. Լիցենզավորող մարմինը վարում է լիցենզիաների գրանցամատյան օրենքով սահմանված կարգով:
VI. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
18. Լիցենզիան վերաձևակերպվում, լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
19. Լիցենզիա ստացած հայտատուն լիցենզիայի պատճենները փակցնում է իր գտնվելու և գործունեության իրականացման վայրի տեսանելի տեղում:
20. Լիցենզիա ստանալու, լիցենզիայի վերաձևակերպման հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
21. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ լիցենզիայի պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով հսկողությունն իրականացնում են լիազոր մարմինները։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 785-Ն որոշման |
Հ Ա Յ Տ
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման լիցենզիա ստանալու մասին
Հայտատու ______________________________________________________________________ (իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հեռախոսահամարը) ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________
Գտնվելու վայրը (իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը) ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը ______________________________________________________________________ ______________________________________________________________________
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________
Պետական գրանցման կամ հաշվառման համարը ______________________________________________________________________ ______________________________________________________________________
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման համար Կից ներկայացնում եմ՝ 1. Պահեստային կառույցների նկատմամբ անշարժ գույքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը. 2. Ակցիզային պահեստում ընդգրկված տարածքների՝ սպասարկման վայրի հարկային տեսչության կողմից ստորագրված և կնքված հատակագծի օրինակը. 3. Անձնագրի պատճենը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում). 4. Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը։
Հայտնում եմ, որ`
1. Օրենքով և սույն կարգով նախատեսված պարտադիր պահանջներն ապահովված են. 2. Լիցենզավորող մարմին ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Իրավաբանական անձի տնօրեն կամ անհատ ձեռնարկատեր
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 785-Ն որոշման |
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման
Լիցենզավորող մարմինը
_________________________________________________________________________
Լիցենզիայի համարը
__________________________________________________________________________
Իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության
վայրը)____________________________________________________________________
________________________________________________________________________
Տրված է ________________________________________________________________
Գործողության ժամկետը անժամկետ
_____________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.05.2016, N 520-Ն | 02.06.2016, N 785-Ն | |
06.03.2014, N 233-Ն | 05.04.2014, N 785-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|