Գլխավոր տեղեկություն
Համար
N 200-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.05.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2012 թվականի N 200-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Օդային փոխադրումների ծառայությունների մատչելիության խնդիրների ուսումնասիրման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև սույն թվականի մարտի 13-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ սույն որոշման 1-ին կետում նշված խնդիրների կարգավորման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 6

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

մարտի 6-ի N 200-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Մովսեսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
   
Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության բաժնի պետ
   
Դ. Հովհաննիսյան - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
 
Է. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի վերլուծությունների բաժնի պետ (համաձայնությամբ)
   
Ն. Բելլույան - «Արմավիա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
   
Ա. Ազնավուրյան - «Արմավիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
   
Մարսելո Վենդե - «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր (համաձայնությամբ)
   
Ա. Շխյան - «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջերի տեղակալ (համաձայնությամբ)

(Հավելվածը փոփ. 24.05.12 N 460-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան