«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60012265
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
13 հունիսի 2012 թ. |
N 210-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «1xx» ԿՈԴԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իէ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 52-րդ հոդվածը և 54-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել հատուկ ծառայությունների կամ ծառայության «1xx» կոդերի զբաղեցման կանոնները (հավելված):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 13-ի N 210-Ն որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «1xx» ԿՈԴԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ
1. Սույն կանոններով սահմանվում են «1xx» հատուկ ծառայությունների կամ ծառայության կոդի (այսուհետ՝ Կոդ) գործարկման պայմանները:
2. «1xx» կոդը կարող է օգտագործվել բացառապես արտակարգ իրավիճակներում կամ մարդու կյանքի, առողջության, գույքի կամ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների պաշտպանություն ապահովող իրավասու մարմինների կողմից` նշված իրավիճակներում օպերատիվ արձագանքման գործառույթներ իրականացնելու համար, ինչպես նաև պետական կամ հանրային նշանակության կառույցների կողմից` հանրությանը մատուցվող տեղեկատվական բնույթի ծառայությունների տրամադրման համար:
3. Արտակարգ իրավիճակներում կամ մարդու կյանքի, առողջության, գույքի կամ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների պաշտպանության ապահովման օպերատիվ արձագանքման նպատակով տրամադրվող Կոդը գործարկվում է հանրային ամրակցված հեռախոսացանցում (աշխարհագրական սկզբունքով ամրագրված համարագրման ռեսուրսի օգտագործմամբ) յուրաքանչյուր տարածաշրջանային կոդի աշխարհագրական տեղանքում:
4. Արտակարգ իրավիճակներում կամ մարդու կյանքի, առողջության, գույքի կամ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների պաշտպանության ապահովման օպերատիվ արձագանքման նպատակով Կոդի օգտագործումը, այդ թվում` Կոդի գործարկումը և փոխկապակցված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերից տրամադրված Կոդին կատարվող զանգերի վերջնավորումը Կոդը օգտագործողների համար անվճար է:
5. Արտակարգ իրավիճակներում կամ մարդու կյանքի, առողջության, գույքի կամ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների պաշտպանության ապահովման օպերատիվ արձագանքման նպատակով Կոդը գործարկվում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից:
6. Պետական կամ հանրային նշանակության կառույցների կողմից` հանրությանը մատուցվող տեղեկատվական բնույթի ծառայությունների տրամադրման համար տրամադրվող Կոդերը կարող են գործարկվել տվյալ Կոդը հայցող սուբյեկտի նախընտրած` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ցանկացած օպերատորի կողմից:
7. Մինչև սույն կանոններն ուժի մեջ մտնելու պահը գործարկված Կոդերը շարունակում են գործարկվել նույն պայմաններով` մինչև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից այլ պայմաններ սահմանելը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.01.2019, N 5-Ն | 02.02.2019, N 210-Ն | |
18.07.2018, N 288-Ն | 11.08.2018, N 210-Ն | |
02.04.2014, N 68-Ն | 22.05.2014, N 210-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|