Գլխավոր տեղեկություն
Համար
N 178-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.05.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 փետրվարի 2012 թվականի N 178-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհուրդ:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող գործարարների ցուցակը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի աշխատակարգը` համաձայն N 3 հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 29

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2012 թ.

փետրվարի 29-ի N 178-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Տ. Սարգսյան  - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Տ. Դավթյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)
Ա. Ղարիբյան  - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)
Վ. Գաբրիելյան  - ՀՀ ֆինանսների նախարար
Ս. Կարապետյան  - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Գ. Խաչատրյան  - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ի. Զարգարյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Գ. Մինասյան - ՀՀ Ազգային ժողովի ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Մինասյան - ՀՀ Ազգային ժողովի ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Մարտիրոսյան - ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի տնօրեն
Ա. Ղազարյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)
Մ. Սարգսյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ)
Բ. Ենգիբարյան - «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Սաֆարյան - «Հայրենական ապրանք արտադրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Մեխջյան -«Հայաստանի Հանրապետության արտահանողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ջ. Մակբեթ - Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Չալաբյան  -«Մաքենզի» միջազգային խորհրդատվական ընկերություն (համաձայնությամբ)
Մ. Հերգնյան - «Ի-Վի քոնսալթինգ» խորհդատվական ընկերություն (համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան - «Հայկական կոնյակագործների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - «Հայ գինեգործների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Գևորգյան - Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Բեկիրսկի - «Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության գործատուների միություն» հասարակական կազմակերպության համանախագահ (համաձայնությամբ)
Ս. Զաքարյան - «Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միություն» իրավաբանական անձանց միության տնօրեն (համաձայնությամբ)
Է. Գրիգորյան -Հայաստանի ոսկեգործների և ակնագործների միության նախագահ (համաձայնությամբ)
Տ. Հարությունյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (խորհրդի քարտուղար)

 

Խորհրդի` ոոտացիոն կարգով ընդգրկվող անդամներ

 

Ա. Սալաթյան -«Նեյշնլ Ինստրումենտս Արմենիա» ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Պետրոսյան -«ՄԱՊ» փակ բաժնետիրական ընկերության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Աբրահամյան -«Դի Սի Էյ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Մ. Հարությունյան -«Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Մաթևոսյան -«Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
(Հավելվածը փոփ. 24.05.12 N 458-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2012 թ.

փետրվարի 29-ի N 178-Ա

որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ

 

Ա. Արսենյան

-«Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Բաղդասարյան

-«Երևանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Գասպարյան

-«Պռոշյանի կոնյակի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Գրիգորյան

-«Ավշարի գինու կոնյակի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Հակոբյան

-«Սիս նատուրալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Ղուկասյան

-«Երևանի աղի կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Մինասյան

-«Բջնի» հանքային ջրերի գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Պետրոսյան

-«ՄԱՊ» փակ բաժնետիրական ընկերության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Սնեգիրյով

-«Վանաձորի քիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Սարգսյան

-«ՌԱՈ Մարս» » փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Սալաթյան

-«Նեյշնլ Ինստրումենտս Արմենիա» ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Վարդանյան

-«Վիասֆեր տեխնոպարկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Բ. Դարբինյան

-«Գլորիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Բ. Հովհաննիսյան

-«Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Աբրահամյան

-«Դի Սի Էյ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Գ. Ալեքսանյան

-«Արմենիա Վայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Ավետիքյան

-«Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Գ. Աֆանդյան

-«Արզնի Գրուպ» հանքային ջրերի գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Բունիաթյան

-«ԼՏ Պիրկալ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Դանիելյան

-«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Ենոքյան

-«Գարուն» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Կարապետյան

-«Մաքուր երկաթ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Է. Գրիգորյան

-«Երևանի ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Է. Դիլանյան

-«Վիտամաքս-Ե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Է. Հովհաննիսյան

-«Դայմոթեք» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Է. Ղազարյան

-«Եվրոթերմ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ի. Աղաջանյան

-«Լորի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Խ. Զաքարյան

-«Բիզնես-Կապիտալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Խ. Խաչատրյան

-«Վալենսիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Կ. Գոմցյան

-«Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Կ. Կարապետյան

-«Էյ-Էմ–Փի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Կ. Պետրոսյան

-«Արմենմատոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Կապրիելյան

-«Էյ Դաբլյու Այ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Վարդանյան

-«Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ (համաձայնությամբ)

Մ. Բադեյան

-«Եվրոստան-Ույուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ (համաձայնությամբ)

Մ. Բաղդասարով

-«Միկա Լիմիթիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ (համաձայնությամբ)

Մ. Հարությունյան

-«Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Հակոբյան

-«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Մարկոսյան

-«Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Ղազարյան

-«Վեդի Ալկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ (համաձայնությամբ)

Ն. Հարությունյան

-«Ջեյ Սի Էյ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ն. Խաչատրյան

-«Աստրա Կրիստալ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Աբրահամյան

-«Էլբատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Բեգլարյան

-«Շեն կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Մաթևոսյան

-«Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Մաթևոսյան

-«Հայէլեկտրամեքենա» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Թարվերդյան

-«Արարատ սննդի կոմբինատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Առուշանյան

-«Ֆարմատեք» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Կարապետյան

-«Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության նախագահ (համաձայնությամբ)

Վ. Ղազարյան

-«Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Մեջլումյան

-«Էյ Սի Փի» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ք. Փիլոսյան

-«Պլաստիկ» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի 2012 թ.

փետրվարի 29-ի N 178-Ա

որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության կարգը:

2. Խորհրդի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության (այսուհետ` ռազմավարություն) իրականացման աշխատանքների համակարգումն է, արդյունքների քննարկումը և հաստատումը:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Խորհուրդը`

1) հավանություն է տալիս արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը.

2) հավանություն է տալիս ոլորտային ռազմավարություններին.

3) ռազմավարությամբ նշված միջոցառումների իրականացման նպատակով քննարկում է պետական մարմինների, ոլորտային խորհուրդների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացրած առաջարկությունները.

4) քննարկում և հաստատում է ռազմավարության իրականացման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները.

5) քննարկում և հաստատում է արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում իրականացվող գործողությունների ծրագրերը:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգին համապատասխան:

5. Խորհրդի նիստերն արձանագրվում են:

6. Խորհրդի նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը:

7. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած հարցերի ու խնդիրների լուծման նպատակով` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

8. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:

9. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:

10. Խորհրդի անդամն իրավունք ունի խորհրդի ընդունած որոշմանը համաձայն չլինելու դեպքում ներկայացնելու իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը:

11. Խորհրդի հերթական նիստի մասին ծանուցվում է խորհրդի անդամներին նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:

12. Խորհրդի նիստի օրակարգը տրամադրվում է խորհրդի անդամներին և այլ մասնակիցներին` նիստից առնվազն 2 աշխատանքային օր առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավասու է խորհրդի նիստից առնվազն 4 աշխատանքային օր առաջ քարտուղարություն ներկայացնել օրակարգում հարց ընդգրկելու վերաբերյալ առաջարկություն:

13. Հարցի լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում վերջինիս քննարկումը կարող է տեղափոխվել խորհրդի հաջորդ նիստ:

14. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

15. Խորհրդի նիստերին, խորհրդատվական ձայնի իրավունքով, կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, ոլորտային ռազմավարության խորհուրդների, զանգվածային լրատվամիջոցների, դոնոր և այլ շահագրգիռ կազմակերպությունների, ոլորտային ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային և տեղական խորհրդատուներ:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

16. Խորհրդի նախագահը`

1) վարում է խորհրդի նիստերը.

2) ստորագրում է խորհրդի արձանագրությունները.

3) իր բացակայության դեպքում հանձնարարում է խորհրդի նախագահի տեղակալին վարել խորհրդի նիստերը.

4) խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը.

5) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում կամ այլ կազմակերպություններում, ինչպես նաև խորհրդի անդամներին հանձնարարում է խնդիրները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությունում և միջազգային կազմակերպությունների հետ իրականացնել քննարկումներ:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

17. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը: Նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը:

18. Խորհրդի նիստին խորհրդի անդամի մասնակցության անհնարինության դեպքում մասնակցում է խորհրդի տվյալ անդամի լիազորած ներկայացուցիչը` խորհրդի նախագահի համաձայնությամբ:

19. Խորհրդի աշխատանքներին գործարար համայնքի հինգ ներկայացուցիչ խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող գործարարների ցուցակից մասնակցում է ռոտացիոն կարգով և կարող է փոփոխվել` ըստ ոլորտների` աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 20. Խորհրդի քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչությունն է:

 21. Խորհրդի քարտուղարությունը`

1) նախապատրաստում է նիստին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում է դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.

2) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.

3) պետական մարմիններից, ոլորտային խորհուրդներից և այլ շահագրգիռ կողմերից ստացված առաջարկություններն ամփոփում և ներկայացնում է խորհրդի քննարկմանը.

4) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը.

5) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը, այդ թվում` կազմում է խորհրդի նիստի արձանագրությունը,

6) խորհրդի նիստի արձանագրությունը տրամադրում է խորհրդի անդամներին և շահագրգիռ կողմերին:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

22. Խորհրդի քարտուղարն արդյունաբերության ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալն է:

23. Խորհրդի քարտուղարը`

1) կազմակերպում է խորհրդի քարտուղարության աշխատանքները.

2) խորհրդի նիստում զեկուցում է խորհրդի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ.

3) իրականացնում է խորհրդի, ինչպես նաև ոլորտային խորհուրդների նիստերի հանձնարարականների կատարման դիտանցում.

4) ըստ աշխատանքային անհրաժեշտության, հասարակական կարգով, կարող է ներգրավել ոլորտային և պետական կառավարման համակարգի մասնագետների.

5) ներկայացնում է տարեկան հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ, որը ենթակա է հրապարակման:

 

VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

24. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.05.2012, N 458-Ա 25.05.2012, N 178-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան