Գլխավոր տեղեկություն
Համար
N 500-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունիսի 2012 թվականի N 500-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-54-Ն, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-59-Ն, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-76-Ն, «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-77-Ն և «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-81-Ն օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 7

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

հունիսի 7-ի N 500-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի
N 1396-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 2012 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

 ՀՀ արդարադատության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի
N 1301-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 2012 թ.
հունիսի 3-րդ տասնօրյակ

 ՀՀ արդարադատության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 417-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 2012 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

 ՀՀ արդարադատության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 246-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 2012 թ.
հունիսի 3-րդ տասնօրյակ

 ՀՀ արդարադատության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի
N 759 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 2012 թ.
հունիսի 3-րդ տասնօրյակ

 ՀՀ արդարադատության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

6.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի
N 426-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 2012 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

 ՀՀ արդարադատության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան