ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2011 թվականի N 398-Ն
2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԹԱՑԻԿ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 30-ի N 1291-Ն որոշման 1-ին կետով հավանության արժանացած՝ Ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությունը և նույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) 2012-2016 թվականների կտրվածքով՝ ըստ ջրօգտագործողների ընկերությունների ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) 2012-2016 թվականներին ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով տրամադրվելիք պետական ֆինանսական աջակցության չափերի ճշգրտման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) 2012-2016 թվականների կտրվածքով՝ ըստ ջրօգտագործողների ընկերությունների ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները (նորմերը), որոնք հիմք են ընդունվելու ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով տրամադրվելիք պետական ֆինանսական աջակցության չափերի գնահատմանը և ջրօգտագործողների ընկերությունների հարկային պարտավորությունների որոշմանն առնչվող հարաբերություններում՝ համաձայն N 3 հավելվածի.
4) 2012-2016 թվականների կտրվածքով՝ ըստ ջրօգտագործողների ընկերությունների ոռոգելի հողատարածքների նպատակային նվազագույն չափերը, որոնք դրվելու են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և ջրօգտագործողների ընկերությունների միջև կնքվելիք ընթացիկ դրամաշնորհային պայմանագրերի հիմքում՝ համաձայն N 4 հավելվածի։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված՝ 2012-2016 թվականների կտրվածքով՝ ըստ ջրօգտագործողների ընկերությունների ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները (նորմերը) շարունակելու են գործել նաև 2016 թվականին հաջորդող տարիներին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝
1) թույլատրել ջրօգտագործողների ընկերությունների հետ ընթացիկ դրամաշնորհային պայմանագրեր կնքելիս՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ 2012-2016 թվականների կտրվածքով ըստ տարիների ընթացիկ դրամաշնորհների ընդհանուր գնահատվող չափաքանակների սահմաններում ջրօգտագործողների ընկերությունների միջև կատարել առավելագույնը 5 տոկոս վերաբաշխումներ՝ ըստ ջրօգտագործողների ընկերությունների ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակների նկատմամբ.
2) ոռոգման ոլորտում կառուցվածքային, իրավական և տեխնիկական բնույթի փոփոխությունների դեպքում պայմանագրեր կնքելիս՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ 2012-
2016 թվականների կտրվածքով՝ ըստ տարիների ընթացիկ դրամաշնորհների ընդհանուր գնահատվող չափաքանակների սահմաններում ջրօգտագործողների ընկերությունների միջև 5 տոկոսից ավելի վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.
3) մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ջրօգտագործողների ընկերություններին դրամաշնորհների տրամադրումը դադարեցնելու, ինչպես նաև կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահմանի նախապայմանի չկատարման դեպքում ջրօգտագործողների ընկերությունների նկատմամբ կիրառվելիք հետագա գործողությունների վերաբերյալ:
(3-րդ կետը փոփ. 22.06.12 N 783-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. ապրիլի 21 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 398-Ն որոշման |
2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ՝ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՎՈՂ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 398-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԹԱՑԻԿ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 30-ի «Ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությանը հավանություն տալու և ռազմավարությունից բխող առանձին միջոցառումների իրականացումն ապահովելու գործողությունների մասին» N 1291-Ն որոշման 1-ին կետով հավանության արժանացած՝ Ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարության 2.1.3.2-րդ կետին համապատասխան։
2. Սույն կարգով սահմանվում են 2012-2016 թվականներին ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով տրամադրվելիք պետական ֆինանսական աջակցության չափերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 398-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ 2012-2016 թվականների կտրվածքով՝ ըստ ջրօգտագործողների ընկերությունների ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակների նկատմամբ ճշգրտման իրավիճակները, ճշգրտման հաշվարկների փուլերը, ժամկետները և մեխանիզմը։
3. Սույն կարգի սահմաններում ծրագրային ժամանակահատված է համարվում 2012-2016 թվականներն ընկած ժամանակահատվածը, իսկ բազային տարի՝ 2010 թվականը։
II. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ
4. Սույն կարգով նախատեսվում է ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով տրամադրվելիք պետական ֆինանսական աջակցության չափերի ճշգրտում՝ հետևյալ
իրավիճակներում՝
1) հանրապետությունում գնաճի միջին տարեկան ցուցանիշի 10 տոկոսից բարձր մակարդակ.
2) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ոռոգման ջրի սակագների փոփոխություն.
3) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություն.
4) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և ջրօգտագործողների ընկերությունների միջև դրամաշնորհային պայմանագրերով ամրագրված ոռոգելի հողատարածքների գերազանցում փաստացի ոռոգելի հողատարածքների նկատմամբ։
III. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՓՈՒԼԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
5. Նպատակ ունենալով 2012-2016 թվականներին ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով տրամադրվելիք պետական ֆինանսական աջակցության գծով ծախսերը համապատասխանորեն արտացոլել միջնաժամկետ և տարեկան բյուջետային փաստաթղթերում՝ սույն կարգը նախատեսում է ճշգրտման չափերի հաշվարկներն իրականացնել երկու փուլով՝
1) նախնական փուլ.
2) հիմնական փուլ։
6. Ճշգրտման չափերի հաշվարկների նախնական փուլում աշխատանքներն իրականացվում են համապատասխան ժամանակահատվածի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման աշխատանքների շրջանակում և հիմք են համապատասխան ծախսային ծրագրի գծով պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտի ձևավորման համար։
7. Ճշգրտման չափերի հաշվարկների հիմնական փուլում աշխատանքներն իրականացվում են համապատասխան տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների շրջանակում և հիմք են համապատասխան ծախսային ծրագրի գծով համապատասխան տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի ձևավորման համար։
8. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում ներկայացված իրավիճակներին համապատասխան ճշգրտումները կիրառվելու են սահմանված ցուցանիշների նկատմամբ ծրագրային ամբողջ ժամանակահատվածում, իսկ սույն կարգի 4-րդ կետի 4.4-րդ ենթակետում ներկայացված իրավիճակներին համապատասխան ճշգրտումները՝ սկսած 2013 թվականից։
9. Եթե սույն կարգի 4-րդ կետի 2-րդ և (կամ) 3-րդ ենթակետերում ներկայացված իրավիճակներին համապատասխան ճշգրտումների կատարման անհրաժեշտությունն առաջ է գալիս տվյալ տարվա ընթացքում (և ոչ թե տարվա սկզբից), ապա ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով տրամադրվող պետական ֆինանսական աջակցության չափերի ճշգրտումն իրականացվում է՝ առաջնորդվելով պետական ծախսերի ճշգրտման կիրառվող ընդհանուր մոտեցումներով և հաշվի առնելով տվյալ իրավիճակների առանձնահատկությունները։ Այդ իրավիճակներում որպես ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով տրամադրվող պետական ֆինանսական աջակցության չափերի ճշգրտման հիմք կարող են հանդիսանալ ջրօգտագործողների ընկերությունների կողմից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում ոռոգման ջրի և (կամ) էլեկտրաէներգիայի սպառման կանխատեսվող ծավալները։
IV. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ
10. Յուրաքանչյուր ջրօգտագործողների ընկերության կտրվածքով՝ ընթացիկ դրամաշնորհների տեսքով տրամադրվող պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակների ճշգրտման չափերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով՝
ΔG itB+m = ΔG(1) itB+m + ΔG(2) itB+m + ΔG(3) itB+m + ΔG(4) itB+m ,
որտեղ՝
i -ն ջրօգտագործողների ընկերության ինդեքսն է և i= 1,2,3,.....44,
m -ն բազային տարվան հաջորդող m-րդ տարին է և m= {2;3;4;5;6;} ,
tB -ն բազային տարին է և tB =2010թ.,
ΔG itB+m -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազայինին հաջորդող m-րդ տարվան համապատասխանող՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակի ընդհանուր ճշգրտման չափն է (հազ. դրամ),
ΔG(1) itB+m -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազայինին հաջորդող m-րդ տարվան համապատասխանող՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակի՝
սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված իրավիճակին համապատասխան ճշգրտման չափն է (հազ. դրամ) և՝
ΔG(1) itB+m =
m
G itB+m X (1-
П
[ 1+max( INF(cpi)tB+j -1.1,0 )]) ,
j=1
որտեղ՝
G(1) itB+m-ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազայինին հաջորդող m-րդ տարվան համապատասխանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 398 - Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակն է (հազ. դրամ),
П[]-ն մաթեմատիկական ֆունկցիա է, որի արժեքը ֆունկցիայի արգումենտների արտադրյալն է,
max()-ը մաթեմատիկական ֆունկցիա է, որի արժեքը ֆունկցիայի արգումենտների արժեքների առավելագույն մեծությունն է,
INF(cpi)tB+j -ն բազայինին հաջորդող j-րդ տարվա սպառողական գների ինդեքսի նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի նկատմամբ փոփոխության գործակիցն է (փաստացի, բացակայության դեպքում՝ ծրագրված (համաձայն պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և տարեկան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումների) և j =1,2,...,m,
Δ G(2) itB+m -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազայինին հաջորդող m-րդ տարվան համապատասխանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 398-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակի՝ սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված իրավիճակին համապատասխան ճշգրտման չափն է (հազ. դրամ) և՝
ΔG(2) itB+m = (P(wg) itB+m - P(wg) itB) X Q(wg) itB+m-2 + (P(wp) itB+m - P(wp) itB) X Q(wp) itB+m-2 ,
որտեղ՝
P(wg) itB+m -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազայինին հաջորդող m-րդ տարվա կտրվածքով՝ կիրառելի ինքնահոս եղանակով մատակարարվող գնովի ոռոգման ջրի սակագինն է՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված կամ նախատեսվող) (դրամ/խոր. մ),
P(wg) itB -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազային տարվա կտրվածքով՝ կիրառելի ինքնահոս եղանակով մատակարարվող գնովի ոռոգման ջրի սակագինն է՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված) (դրամ/խոր. մ),
Q(wg) itB+m-2 -ը i-րդ ջրօգտագործողների ընկերության կողմից բազայինին հաջորդող (m-2)-րդ տարվա ընթացքում ինքնահոս եղանակով մատակարարվող գնովի ոռոգման ջրի փաստացի սպառման ծավալն է (հազ. խոր. մ),
P(wp) itB+m -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազայինին հաջորդող m-րդ տարվա կտրվածքով՝ կիրառելի մեխանիկական եղանակով մատակարարվող գնովի ոռոգման ջրի սակագինն է՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված կամ նախատեսվող) (դրամ/խոր. մ),
P(wp) itB -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազային տարվա կտրվածքով՝ կիրառելի մեխանիկական եղանակով մատակարարվող գնովի ոռոգման ջրի սակագինն է՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված) (դրամ/խոր. մ),
Q(wp) itB+m-2 i-ը -րդ ջրօգտագործողների ընկերության կողմից բազայինին հաջորդող (m-2)-րդ տարվա ընթացքում մեխանիկական եղանակով մատակարարվող ոռոգման ջրի փաստացի սպառման ծավալն է (հազ. խոր. մ),
ΔG(3) itB+m-ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազայինին հաջորդող m-րդ տարվան համապատասխանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 398-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակի՝ սույն կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված իրավիճակին համապատասխան ճշգրտման չափն է
(հազ. դրամ) և՝
ΔG(3) itB+m = (P(el) itB+m - P(el) itB) X Q(el) itB+m-2 ,
որտեղ՝
P(el) itB+m -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազայինին հաջորդող m-րդ տարվա կտրվածքով կիրառելի էլեկտրաէներգիայի սակագինն է՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված կամ նախատեսվող) (դրամ/կՎտ.ժ),
P(wg) itB -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազային տարվա կտրվածքով կիրառելի էլեկտրաէներգիայի սակագինն է՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված) (դրամ/կՎտ.ժ),
Q(el) itB+m-2-ը i-րդ ջրօգտագործողների ընկերության կողմից բազայինին հաջորդող (m-2)-րդ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի փաստացի սպառման ծավալն է (հազ. կՎտ.ժ),
ΔG(4) itB+m -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազայինին հաջորդող m-րդ տարվան համապատասխանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 398-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակի՝ սույն կարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված իրավիճակին համապատասխան ճշգրտման չափն է (հազ. դրամ) և՝
{
ΔG(4) itB+m =
0, եթե m=2
X ( min
(
L(a)itB+m-1
1)
-1)
, եթե m={3;4;5;6;},
G itB+m
___________ ,
L(c)itB+m-1
որտեղ՝
ΔG itB+m -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազայինին հաջորդող m-րդ տարվան համապատասխանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 398-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակի ընդհանուր ճշգրտման չափն է (հազ. դրամ),
min() -ը մաթեմատիկական ֆունկցիա է, որի արժեքը ֆունկցիայի արգումենտների արժեքների նվազագույն մեծությունն է,
L(a)itB+m-1 -ը i-րդ ջրօգտագործողների ընկերության՝ բազայինին հաջորդող (m -1) -րդ տարվան համապատասխանող փաստացի ոռոգելի հողատարածքն է, որը սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ճշգրտման չափերի հաշվարկների նախնական փուլում ընդունվում է հավասար բազայինին հաջորդող (m -1) -րդ տարվա մարտի 1-ի դրությամբ i-րդ ջրօգտագործողների ընկերության և ջրօգտագործողների միջև կնքված ոռոգման ջրի մատակարարման մասին պայմանագրերով ամրագրված ոռոգելի հողատարածքների չափերի հանրագումարին, իսկ սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ճշգրտման չափերի հաշվարկների հիմնական փուլում՝ բազայինին հաջորդող (m -1) -րդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ i-րդ ջրօգտագործողների ընկերության և ջրօգտագործողների միջև կնքված ոռոգման ջրի մատակարարման մասին պայմանագրերով ամրագրված ոռոգելի հողատարածքների չափերի հանրագումարին,
L(c)itB+m-1 -ը i-րդ ջրօգտագործողների ընկերության՝ բազայինին հաջորդող (m -1) -րդ տարվան համապատասխանող ոռոգելի հողատարածքն է՝ ըստ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և համապատասխան ջրօգտագործողների ընկերության միջև կնքված ընթացիկ դրամաշնորհային պայմանագրի։
11. Ծրագրային ժամանակահատվածի այն տարիների համար, որոնց պարագայում ջրօգտագործողների ընկերությունների կողմից՝ ինքնահոս եղանակով մատակարարվող գնովի ոռոգման ջրի փաստացի սպառման ծավալներին վերաբերող համապատասխան տեղեկատվությունն օբյեկտիվորեն բացակայում է, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ճշգրտման չափերի գնահատականները տրվում են՝ հիմք ընդունելով սույն կարգի N 1 աղյուսակում ներկայացված համապատասխան հաշվարկային տեղեկատվությունը:
12. Ծրագրային ժամանակահատվածի այն տարիների համար, որոնց պարագայում ջրօգտագործողների ընկերությունների կողմից՝ մեխանիկական եղանակով մատակարարվող ոռոգման ջրի փաստացի սպառման ծավալներին վերաբերող համապատասխան տեղեկատվությունն օբյեկտիվորեն բացակայում է, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ճշգրտման չափերի գնահատականները տրվում են՝ հիմք ընդունելով սույն կարգի N 2 աղյուսակում ներկայացված համապատասխան հաշվարկային տեղեկատվությունը:
13. Ծրագրային ժամանակահատվածի այն տարիների համար, որոնց պարագայում ջրօգտագործողների ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի փաստացի սպառման ծավալներին վերաբերող համապատասխան տեղեկատվությունն օբյեկտիվորեն բացակայում է, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ճշգրտման չափերի գնահատականները տրվում են՝ հիմք ընդունելով սույն կարգի N 3 աղյուսակում ներկայացված համապատասխան հաշվարկային տեղեկատվությունը:
14. Ծրագրային ժամանակահատվածի այն տարիների համար, որոնց պարագայում ջրօգտագործողների ընկերությունների փաստացի ոռոգելի հողատարածքներին վերաբերող համապատասխան տեղեկատվությունն օբյեկտիվորեն բացակայում է, համապատասխան ճշգրտման չափն ընդունվում է 0-ին հավասար:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Աղյուսակ N 1
2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ՝ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱՀՈՍ ԵՂԱՆԱԿՈՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԳՆՈՎԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
(հազ. խոր. մետր) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Աղյուսակ N 2
2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ՝ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԳՆՈՎԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
(հազ. խոր. մետր) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Աղյուսակ N 3
2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ՝ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
(հազ. կՎտ.ժամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 398-Ն որոշման |
2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ՝ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ (ՆՈՐՄԵՐԸ)
(տոկոս՝ ջրառի նկատմամբ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 398-Ն որոշման |
2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ՝ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
(հեկտար) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.06.2012, N 783-Ն | 21.07.2012, N 398-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|