ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2012 թվականի N 498-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 447-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Բրյուսել գործուղելու մասին» N 447-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետի 1-ին ենթակետից և որոշման հավելվածից համապատասխանաբար հանել «Ա. Անանյանինը» և «Ա. Անանյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար» բառերը.
2) 1-ին կետում և որոշման հավելվածում «2012 թվականի հունիսի 3-4-ը» բառերը փոխարինել «2012 թվականի հունիսի 3-5-ը» բառերով.
3) 5-րդ կետում «2012 թվականի հունիսի 4-ին» բառերը փոխարինել «2012 թվականի հունիսի 5-ին» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 7 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|