Գլխավոր տեղեկություն
Համար
N 35
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

23 հուլիսի 2015 թվականի N 35

 

14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի նիստի 54-րդ արձանագրության 33-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման 2-րդ կետի`

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգից բխող 2015-2017 թվականների միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թ.

հուլիսի 23-ի նիստի N 35
արձանագրային որոշման

 

մ ի ջ ո ց ա ռ ու մ ն ե ր ի   ծ ր ա գ ի ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ երիտասարդական պետական քաղաքականության ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ 2015-2017 թվականների

 

NN ը/կ

Գործողությունը

Պատասխանատու կառույցը

Համագործակից կառույցը (կառույցները)

Իրականացման ժամկետները

Ֆինանսավորման աղբյուրները

Ուղղություն 1. ՀՀ հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության խթանում

1.1

ՀՀ-ում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների գործունեության և հասարակական կյանքին երիտասարդների մասնակցությանն ուղղված ծրագրերի խթանում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ   (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

1.2

Համահայկական, հանրապետական երիտասարդական փառատոների, համաժողովների, գիտաժողովների, կոնֆերանսների, դասընթացների կազմակերպում և մասնակցության խթանում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
հասարակական կազմակերպություններ(համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ   (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

1.3

Երիտասարդների խնդիրներին առնչվող տեղեկատվական ծրագրերի կազմակերպում և հեռարձակում, երիտասարդական էլեկտրոնային թերթի հրապարակում, տեղեկատվության տրամադրում մամուլով և համացանցով

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ 
 (համաձայնությամբ), պետական կառավարման մարմիններ

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

1.4

Մարդու հիմնարար իրավունքների, ազատությունների, ինչպես նաև սոցիալական, տնտեսական, քաղաքացիական և քաղաքական մասնակցության վերաբերյալ միջոցառումների իրականացում՝ ուղղված երիտասարդության շրջանում իրազեկվածության բարձրացմանը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ), հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ),
 ԲՈՒՀ-եր (համաձայնությամբ), երիտասարդների ոչ ֆորմալ խմբեր (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ 
 (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

1.5

Մարզերում գործող երիտասարդական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունների կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով թրեյնինգների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

1.6

Երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ   (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

1.7

Մեթոդական, ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն ԼՂՀ, ինչպես նաև հայկական սփյուռքի երիտասարդական կազմակերպություններին և ոչ ֆորմալ խմբերին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարարություն,
ՀՀ պաշտպանության նախարարություն,
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ 
 (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

Ուղղություն 2. Երիտասարդության զբաղվածության և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակում

2.1

Երիտասարդության մասնագիտական կողմնորոշման և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններ ընտրելու ուղղությամբ շարունակական հանդիպումների կազմակերպում և անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում երիտասարդներին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ), ՀՀ կրթության և գիտության նախարարություն,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ   (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

2.2

Երիտասարդների (այդ թվում` նաև սահմանափակ հնարավորություններով) շրջանում փոքր և միջին ձեռներեցության խթանմանը, բիզնես սկսելու և վարելու հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ,
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
 պետական կառավարման մարմիններ,
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ   (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

Ուղղություն 3. Երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խթանում

3.1

Երիտասարդների, այդ թվում՝ սահմանափակ հնարավորություններով երիտասարդների շրջանում մարզական միջոցառումների կազմակերպում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ, հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ 
 (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

3.2

Երիտասարդների համար ՄԻԱՎ‑ՁԻԱՀ-ի, սեռավարակների կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն նյութերի), ծխախոտի, ալկոհոլի օգտագործման և այլ վնասակար սովորությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
ՀՀ առողջապահության նախարարություն,
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ 
 (համաձայնությամբ) 

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

3.3

Երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խթանում`
զանգվածային միջոցառումների, իրազեկվածության բարձրացման, մրցույթների, քարոզարշավների կազմակերպման միջոցով

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
ՀՀ առողջապահության նախարարություն,
ՀՀ կրթության և գիտության նախարարություն,
ՀՀ պաշտպանության նախարարություն,
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ   (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

Ուղղություն 4. Երիտասարդների հոգևոր-մշակութային արժեքների զարգացում և ռազմա-հայրենասիրական դաստիարակություն

4.1

Հանրապետության երիտասարդության շրջանում հայրենասիրական դաստիարակությանը, ազգային և հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
ՀՀ մշակույթի նախարարություն,
հասարակական կազմակերպություններ,
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ   (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

Ուղղություն 5. Ընտանեկան արժեքների պահպանում և զարգացում: Աջակցություն երիտասարդ ընտանիքներին

5.1

 «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի մասին երիտասարդ ընտանիքներին խորհրդատվության և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ   (համաձայնությամբ)

2015-2017թթ.

 ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

5.2

Վերարտադրողական առողջության պահպանման, հղիության արհեստական
ընդհատումների, այդ թվում պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների կանխարգելման վերաբերյալ երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ (համաձայնությամբ)
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ   (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

5.3

Թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված քարոզչական միջոցառումների կազմակերպում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ   (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

Ուղղություն 6. Կրթության շարունակականություն և ոչ ֆորմալ կրթության ճանաչելիություն

6.1

Երիտասարդների սեռային հավասարության խնդիրների վերաբերյալ միջոցառումների իրականացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ (համաձայնությամբ) «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ   (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

6.2

Աջակցություն երիտասարդ գիտնականներին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն,
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամ   (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

6.3

Ոչ ֆորմալ կրթության ճանաչելիությունը խթանող ծրագրերի իրականացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ   (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

Ուղղություն 7. Աջակցություն միջազգային երիտասարդական համագործակցությանը և միջմշակութային երկխոսության զարգացմանը

7.1

Միջմշակութային հաղորդակցության և երկխոսությունների խթանում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
ՀՀ արտաքին գործերի նախարարություն,
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ 
 (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

7.2

Միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացում, այլ երկրների երիտասարդության ոլորտում փորձի փոխանակում, միջազգային հանդիպումներին, փառատոներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին հայաստանյան պատվիրակությունների և անհատ երիտասարդների մասնակցությանն աջակցություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
ՀՀ արտաքին գործերի նախարարություն,
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ   (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

7.3

Երիտասարդության ոլորտում միջպետական, միջազգային կապերի խթանում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
ՀՀ արտաքին գործերի նախարարություն,
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ   (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

7.4

Հանրապետական և միջազգային համագործակցության ոլորտում երիտասարդների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ   (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

Ուղղություն 8. Երիտասարդների շարժունակության խրախուսում, հատուկ ծրագրերի մշակում և իրականացում

8.1

ՀՀ-ում եվրոպական երիտասարդական քարտի գործարկում և զարգացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ   (համաձայնությամբ)

2016-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

Ուղղություն 9. Հետազոտությունների միջոցով երիտասարդության տարբեր շերտերի կարիքների գնահատում և երիտասարդական քաղաքականութանն առնչվող իրավական դաշտի շարունակական կատարելագործում

9.1

Երիտասարդների հիմնախնդիրների քննարկման, վերլուծությունների և դիտարկումների մշակման նպատակով մարզային երիտասարդական հանդիպում-քննարկումների կազմակերպում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
ՀՀ մարզպետարաններ,
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ 
 (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
համայնքային բյուջեներ

9.2

Երիտասարդական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից իրականացված վերլուծությունների հիման վրա արդիական խնդիրների վերհանում, համապատասխան ծրագրերի մշակում և իրականացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ   (համաձայնությամբ)

2015-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան