Գլխավոր տեղեկություն
Համար
N 802-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.08/20(433) Հոդ.839
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2012 թվականի N 802-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 174-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագրից հանել «(ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ)» բառը.

2) 1-ին կետից հանել «(որակավորում)» բառը.

3) որոշման հավելվածում՝

ա. վերնագրից հանել «(ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ)» բառը,

բ. 1-ին կետից հանել «(որակավորում)» բառը,

գ. 6-րդ կետի «ա» ենթակետի առաջին նախադասությունում «որակավորման ատեստատով,» բառերը փոխարինել «վերապատրաստման ատեստատով» բառերով, իսկ երկրորդ նախադասությունում «Որակավորման ատեստատի» բառերը՝ «Վերապատրաստման ատեստատի» բառերով,

դ. 9-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջով ոստիկանությունում պաշտոնի նշանակված ծառայողն անցնում է վերապատրաստում:»,

ե. 10-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «ոստիկանության կադրային ստորաբաժանման հետ համաձայնեցվելուց հետո» բառերը,

զ. 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Ոստիկանության ծառայողների ծառայողական պարապմունքների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ոստիկանության կադրային, իսկ մարտական պարապմունքների նկատմամբ` ոստիկանության մարտական ու ֆիզիկական պատրաստականության ստորաբաժանումների կողմից, որոնք տեղերում ցույց են տալիս գործնական և մեթոդական օգնություն` դրանք արդյունավետ կազմակերպելու համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 2

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան