Գլխավոր տեղեկություն
Համար
N 672-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 2012 թվականի N 672-Ա

 

«ԸՆԴԵՐՔԱԲԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածը և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ընդերքաբան» բաց բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում գտնվող երկրաբանական բազայի շենք-շինությունները` 448 քառ. մետր ընդհանուր մակերեսով և զբաղեցրած 0,5665 հեկտար հողատարածքով (այսուհետ` գույք)՝ մասնակի հատուցմամբ 14517211 դրամ արժեքով (ներառյալ գործարքից առաջացող ավելացված արժեքի հարկը` 2419535 դրամ) օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ձեռք բերելու նպատակով «Ընդերքաբան» բաց բաժնետիրական ընկերության հաշվին փոխանցել միանվագ 14517211 դրամ, իսկ «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին՝ գույքի արժեքի որոշման համար նախատեսված 367020 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

3. Վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից արձանագրված խախտումների համար վարչական տուգանքների գանձումների, գրանցման-քննական ծառայությունների դիմաց վճարումներից և այլ վճարովի ծառայությունների մատուցման 2012 թվականի միջոցների հաշվին՝ 2012 թվականի երկրորդ եռամսյակում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ «Ընդերքաբան» բաց բաժնետիրական ընկերության հաշվին գումարը փոխանցելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում ապահովել «Ընդերքաբան» բաց բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համապատասխան պայմանագրի կնքումը.

2) ապահովել օտարումից գոյացած գումարով «Ընդերքաբան» բաց բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունների ամբողջական մարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 1

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան