ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2012 թվականի N 431-Ա
Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 404-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մայիսի 7-ի «ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Երևանը՝ 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակման ծրագրի շրջանակներում միջոցառումների անցկացման մասին» N 404-Ա որոշման մեջ «Հայկական տպագրության 500-ամյակ» և «Երևանը՝ 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների իրականացում» ծրագրի իրականացման համար նախատեսված միջոցների հաշվին» բառերը փոխարինել «արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 17 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|