Գլխավոր տեղեկություն
Համար
N 450-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2012 թվականի N 450-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետով և ելնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում կատարված բիզնես գործընթացների նկարագրության արդյունքում առաջացած անհրաժեշտությունից`

Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 23

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

մայիսի 23-ի N 450-Ա

որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման պատասխա-
նատուները

Կատարման ժամկետը

1

2

3

4

5

1.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 5-ի «Գանձապետական պահառուի գործունեության կարգը հաստատելու մասին» N 839-Ն հրամանի մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում

1) գանձապետական պահառուի գործընթացի ապահովումը նաև էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով իրականացման դրույթի սահմանում.
2) պարտատոմսերի առցանց վաճառքի ընթացակարգի սահմանում

ՀՀ ֆինանսների նախարարություն

2012 թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

2.

«Գանձապետական պահառուի գործընթացն առցանց եղանակով ապահովելու նպատակով էլեկտրոնային հատուկ համակարգի վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում

գանձապետական պահառուի կողմից իրականացվող գործընթացն ապահովելու համար մշակված էլեկտրոնային հատուկ համակարգի սպասարկման և վարման մեթոդական ապահովում

ՀՀ ֆինանսների նախարարություն

2013 թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

3.

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներքին աուդիտի կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում

աուդիտորական գործունեության կանոնակարգում՝
աուդիտի անցկացման հաջորդական քայլերի և ժամկետների սահմանում

ՀՀ ֆինանսների նախարարություն

2012 թ.
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

4.

«Հասարակ մուրհակի տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում

Հասարակ մուրհակի տրամադրման կանոնակարգում`
1) տրամադրման գործողությունների հաջորդական քայլերի սահմանում` ըստ կատարողների և պարտականությունների.
2) մուրհակի ստորագրման իրավասությունը` աշխատակազմի ղեկավարին` որպես գլխավոր ֆինանսիստի, ամրագրում:

ՀՀ ֆինանսների նախարարություն

2012 թ.
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

5.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի սեպտեմբերի 25-ի «Դատական ակտերի հիման վրա ՀՀ պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակների թողարկման գործընթացը կարգավորելու վերաբերյալ» N 679-Ա հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում

1) փոխանցելի մուրհակի տրամադրման գործընթացի կանոնակարգում.
2) մուրհակի տրամադրման հաջորդական քայլերի սահմանում` ըստ կատարողների, ժամկետների և պատասխանատուների.
3) մուրհակի ստորագրման իրավասությունն աշխատակազմի ղեկավարին` որպես գլխավոր ֆինանսիստի, ամրագրում:

ՀՀ ֆինանսների նախարարություն

2012 թ.
սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

6.

ՀՀ ֆինանսների նախարարի 2009 թվականի մարտի 25-ի «Լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները հաստատելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի նոյեմբերի 26-ի N 418, 2002 թվականի ապրիլի 29-ի N 329, 2007 թվականի փետրվարի 16-ի N 161-Ն հրամաններն ամբողջությամբ և 2001 թվականի դեկտեմբերի 26-ի N 517 հրամանը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» N 265-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում

Բոլոր լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրություններում`
1) հանձնաժողովի քարտուղարի գործառույթների լրացում` հետևյալ դրույթներով`
ա. լիցենզավորման փաթեթները նիստից առնվազն 7 օր առաջ տրամադրում է հանձնաժողովի անդամներին,
բ. նիստից 1 օր առաջ լիցենզավորման փաթեթների հակիրճ բովանդակությունը և դրանց վերաբերյալ շահագրգիռ ստորաբաժանումների կարծիքները տրամադրում է հանձնաժողովի անդամներին,
գ. նիստի անցկացման վայրի և ժամկետի մասին նիստից առնվազն 5 օր առաջ գրավոր կամ բանավոր տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին,
դ. նիստի ժամանակ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց հետո պատրաստում է եզրակացություն և ապահովում է հանձնաժողովի` նիստին ներկա բոլոր անդամների կողմից դրա ստորագրումը,
ե. եզրակացությունը հանձնում է հրավիրված անձին կամ նիստի ավարտից հետո պատշաճ ձևով ուղարկում է նրան.
2) տեղեկատվության հրապարակումը նաև պաշտոնական կայքէջում տեղադրելու միջոցով իրականացնելու դրույթի սահմանում.
3) հանձնաժողովներում հարցերի քննարկման ամբողջ ընթացքի ձայնագրության պահպանումը Լիցենզավորման գործակալությանը վերապահելու դրույթի սահմանում.
4) հանձնաժողովի եզրակացության ձևի սահմանում:

ՀՀ ֆինանսների նախարարություն

2012 թ.
հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

7.

«Վիճակախաղի գովազդի բովանդակության համաձայնեցման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թվականի սեպտեմբերի 11-ի N 229 հրամանն ուժը կորցրաճ ճանաչելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում

1) գործընթացի հաջորդական քայլերի, պատասխանատուների և ժամկետների սահմանում.
2) համաձայնեցումը գործակալության պետին վերապահելու դրույթի սահմանում.
3) համաձայնեցման մերժման հիմքերի, փոփոխությունների դեպքում պահանջների սահմանում.
4) վիճակախաղի գովազդի բովանդակության համաձայնեցման նոր ձևաչափի հաստատում:

ՀՀ ֆինանսների նախարարություն

2012 թ.
հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

8.

«Շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացվող հաշվետվությունների ընդունման և վերլուծման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում

1) ՀՀ պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների հսկողության, ինչպես նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ստացման մեխանիզմների ամրագրում.
 2) հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով
ստացման ընթացակարգի սահմանում` ըստ
հաջորդական քայլերի և պատասխանատուների:

ՀՀ ֆինանսների նախարարություն

2012 թ.
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

9.

«Աուդիտորական գործունեու-թյան տեղում և փաստաթղթային հսկողության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում

աուդիտորական գործունեության հսկողության իրականացման գործընթացի կանոնակարգում` սահմանելով գործընթացի քայլերը, ժամկետները և պատասխանատուներին

ՀՀ ֆինանսների նախարարություն

2012 թ.
նոյեմբերի 1-ին տասնօրյակ

10.

«Մամուլի ասուլիսի կազմակերպման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում

մամուլի ասուլիսի կազմակերպման գործընթացի կանոնակարգում` սահմանելով գործընթացի քայլերը, ժամկետները և պատասխանատուներին

ՀՀ ֆինանսների նախարարություն

2012 թ.
նոյեմբերի 2-րդ տասնօրյակ

11.

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմում համակարգչային տեխնիկայի սպասարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում

համակարգչային տեխնիկայի սպասարկման գործընթացի կանոնակարգում` գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում

ՀՀ ֆինանսների նախարարություն

2012 թ.
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

12.

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և շահագործման կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում

նախարարությանը տրամադրված ծառայողական ավտոմեքենաների բաշխման, շահագործման, ընթացիկ նորոգման և պահպանման հարցերի կանոնակարգում` գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում

ՀՀ ֆինանսների նախարարություն

2012 թ.
սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

13.

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում

նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման հարցերի կանոնակարգում, գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում

ՀՀ ֆինանսների նախարարություն

2012 թ.
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան