Գլխավոր տեղեկություն
Համար
N 661-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.06.06/28(902) Հոդ.715
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 2012 թվականի N 661-Ն

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության 2012 թվականի բյուջետային տարվա արդյունքներով «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 բաժնի 01 խմբի 02 դասի «02. Պետական պահպանության ապահովում» ծրագրով նախատեսված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով տնտեսված 15000.0 հազ. դրամ գումարը տեղափոխել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Երևանի մերձքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերությանը գույք օտարելու թույլտվություն տալու և ընկերությունը լուծարելու մասին» N 1525-Ա որոշման 1-ին կետում նշված գույքի ձեռքբերման դիմաց Հայաստանի Հանրապետության 2012 թվականի բյուջետային տարվա երկրորդ եռամսյակում վճարում կատարելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության կողմից «Երևանի մերձքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերությանը փոխանցվելուց հետո եռօրյա ժամկետում նշված ընկերության կողմից ամբողջությամբ ուղղել իր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ ունեցած հարկային պարտավորությունների մարմանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 29

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան