Գլխավոր տեղեկություն
Համար
N 458-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 2012 թվականի N 458-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 178-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի փետրվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N 178-Ա որոշման N 1 հավելվածից հանել «Դ. Գերչևա-ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 24

Երևան