Գլխավոր տեղեկություն
Համար
N 589-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2012 թվականի N 589-Ա

 

Վ. ԽՈՋԱԲԵԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Վ. Խոջաբեկյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 4

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

հուլիսի 4-ի N 589-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԽՈՋԱԲԵԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ռ. Մարտիրոսյան

- ՀՀ ԳԱԱ-ի նախագահ (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ)

   
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
   
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
   
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
   
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
   
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
   
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
   
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
   
Յու. Սուվարյան - ՀՀ ԳԱԱ-ի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)
   
Վ. Հարությունյան   - ՀՀ ԳԱԱ-ի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
   
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
   
Ա. Խոջաբեկյան - Վ. Խոջաբեկյանի դուստրը (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան