ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
17 ապրիլի 2012 թ. |
թիվ 102-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 644/1 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2012 թվականի ապրիլի 11-ի թիվ 21 արձանագրություն) և «ՍԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք. Երևան, Մաշտոցի պող., 18 շենք հասցեում գործող (արտարժույթի առուվաճառքի թիվ 644/1 լիցենզիա) փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2012 թվականի մարտի 29-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ՍԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 644/1 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՍԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն առձեռն հանձնելու կամ վերջինիս կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայր (հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պող., 18 շենք) ուղարկելու օրվան հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
|