040.0812.21.12.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 1998 թվականի N 812
քաղ. Երևան
ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 10-րդ 17-րդ, 23-րդ և 261-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը` համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ օբյեկտների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
(որոշումը խմբ. 29.12.05 N 2406-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշման (փոփ. 29.12.05 N 2406-Ն) |
Կ Ա Ր Գ
ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` շինարարության թույլտվություն պահանջող բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման (այդ թվում՝ քաղաքաշինական էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ էլեկտրոնային համակարգ) կիրառմամբ) ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջները:
(1-ին կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, լրաց. 07.06.12 N 736-Ն)
1.1. Քաղաքաշինական էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ էլեկտրոնային համակարգ) միջոցով սույն կարգի 1-ին կետով սահմանված գործընթացներն իրականացվում են կառուցապատողի հայեցողությամբ:
(1.1-ին կետը լրաց. 07.06.12 N 736-Ն)
2. Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, գործառական նշանակության փոփոխման, ինչպես նաև բարեկարգման (ներառյալ` քանդման) նախագծերը ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր են (այսուհետ` նախագծային փաստաթղթեր), որոնց մշակման պատվիրատու են հանդիսանում օրենքով սահմանված կառուցապատողի իրավազորություններով օժտված քաղաքաշինական գործունեության սուբյեկտները (այսուհետ` պատվիրատու):
(2-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)
3. Պատվիրատուն համապատասխան լիցենզիա ունեցող` նախագծային աշխատանքներ իրականացնող կապալառուի հետ (այսուհետ` նախագծող) կնքում է պայմանագիր և նրան հանձնում`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1473-Ն որոշմամբ սահմանված կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, այդ թվում` դրա անբաժանելի մասը կազմող` օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման տեխնիկական պայմանները,
բ) պատվիրատուի կողմից կազմված նախագծային առաջադրանքը (ձև NN 1 և 2),
գ) վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող և արդիականացվող օբյեկտների դեպքում նաև` դրանց տեխնիկական վիճակի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 30-ի N 346 որոշմամբ սահմանված կարգով կազմված եզրակացությունը,
դ) ինժեներաերկրաբանական հետազննման նյութերը,
ե) (ենթակետն ուժը կորցրել է 03.03.11 N 257-Ն)
Նախագծողը կարող է պայմանագրով ամրագրված պայմանների համաձայն հավաքել սույն կետի «գ» և «դ» ենթակետերում նշված և սույն կարգի 10-րդ կետով սահմանված լրացուցիչ պայմանների (առկայության դեպքում) կատարման համար անհրաժեշտ ելակետային նյութերը կամ դրանց մի մասը:
(3-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, լրաց. 29.12.05 N 2406-Ն, լրաց., փոփ., խմբ. 03.03.11 N 257-Ն)
4. Պետական կամ համայնքի բյուջեի (այդ թվում` վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ իրականացվող օբյեկտների նախագծման դեպքում պատվիրատուն նախագծողին ընտրում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(4-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)
5. Պետական կամ համայնքի բյուջեի (այդ թվում` վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին, ինչպես նաև դրանց ներգրավմամբ իրականացվող օբյեկտների նախագծման դեպքում պարտադիր կազմվում են օբյեկտի նախահաշվային փաստաթղթերը: Մնացած դեպքերում նախահաշվային փաստաթղթերը մշակվում են պատվիրատուի որոշմամբ:
(5-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)
6. Նախագծային փաստաթղթերը, կախված նախագծվող օբյեկտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռիսկայնության աստիճանից (կատեգորիայից), կարող են մշակվել մեկ` «Աշխատանքային նախագիծ» կամ երկու` «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերով:
(6-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, փոփ. 03.03.11 N 257-Ն)
6.1. Որպես կանոն, մեկ փուլով մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների, իսկ երկու փուլով` IV և V կատեգորիաների օբյեկտների նախագծային փաստաթղթերը` սույն կարգի 8-րդ կետով սահմանված դեպքերում և պայմաններով:
(6.1-ին կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)
6.2. Պատվիրատուի և ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրող իրավասու մարմնի փոխադարձ համաձայնությամբ` սույն կարգի 6.1-ին կետով նախատեսված նախագծային փաստաթղթերի մշակման փուլայնությունը կարող է փոփոխվել` ելնելով նախագծային և շինարարական աշխատանքների կազմակերպման նպատակահարմարությունից:
(6.2-րդ կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)
7. Նախագծային փաստաթղթերի 2 փուլով մշակման դեպքում հաստատվող փուլ է համարվում «Նախագիծ» փուլը, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է տրվել շինարարության թույլտվություն, որում համապատասխան նշում է կատարվում աշխատանքների իրականացման հաջորդականության վերաբերյալ (նախապատրաստական, հողային, շինմոնտաժային աշխատանքներ և այլն): «Աշխատանքային փաստաթղթեր» փուլը մշակվում է հաստատված նախագծի հիման վրա և դրանով ընդունված լուծումներին համապատասխան:
(7-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, լրաց. 29.12.05 N 2406-Ն)
8. Նախագծային փաստաթղթերի մշակման փուլերը սահմանվում են ճարտարապետահատակագծային առաջադրանքով և նախագծային կապալի պայմանագրով: Նախագծային լուծումները պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները:
(8-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, լրաց. 29.12.05 N 2406-Ն)
9. Նախագծային փաստաթղթերի մշակման ճարտարապետահատակագծային առաջադրանքով կամ նախագծային կապալի պայմանագրով կարող է նախատեսվել սույն կարգի 6-րդ կետով նախատեսված նախագծային փաստաթղթերի մշակման միջանկյալ համաձայնեցման` «Էսքիզային նախագիծ» փուլի մշակման պայման, օբյեկտի ծավալատարածական և ճարտարապետահատակագծային լուծումների` պատվիրատուի և իրավասու մարմնի հետ նախնական համաձայնեցման համար:
(9-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)
10. Նախագծային փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները սահմանվում են քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի գերատեսչական ակտով: Նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով ամրագրված պայմաններին համապատասխան` նախագծային փաստաթղթերի կազմում կարող են մշակվել լրացուցիչ նյութեր, որոնց բովանդակությունը և մասշտաբը նշվում են պատվիրատուի կողմից կազմված նախագծային առաջադրանքում, ընդ որում, վերջինս չի կարող հակասել ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմաններին:
(10-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, փոփ. 29.12.05 N 2406-Ն)
11. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագծային փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան լիցենզիա ունեցող անձին` փորձաքննության: Նախագծային փաստաթղթերը նախագծողի կողմից կարող են ներկայացվել փորձաքննության, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով: Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի (կամ, պայմանագրով նախատեսված դեպքերում` նախագծողի) և փորձաքննություն իրականացնողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:
(11-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)
12. Նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշմանը համապատասխան, ընդ որում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար փորձաքննությունը կարող է փոխարինվել նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծային փաստաթղթերի համապատասխանության վերաբերյալ երաշխավորագրով:
Նախագծային փաստաթղթերի համալիր փորձաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, ինչպես նաև համապատասխան փորձագիտական կամ մասնագիտական եզրակացություն տալու իրավասությամբ օժտված շահագրգիռ մարմինների մասնակցությամբ` սույն կետում նշված որոշմամբ սահմանված կարգով:
(12-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, փոփ. 29.12.05 N 2406-Ն, 03.03.11 N 257-Ն, խմբ. 06.10.11 N 1541-Ն)
12.1. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը) և օբյեկտի նախագծային փաստաթղթերը` դրանց համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվության ստացման մասին դիմումով (Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշման N 1 ձև) ներկայացնում է համայնքի ղեկավարին, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
(12.1-ին կետը լրաց. 07.06.12 N 736-Ն)
12.2. Սույն կարգի 12.1-ին կետում նշված գործառույթն էլեկտրոնային համակարգի կիրառմամբ իրականացնելու դեպքում՝ պատվիրատուն գրանցվում է իրավասու մարմնի «Էլեկտրոնային ընդունարանի» վեբ կայքում ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման փուլում ստացված գրանցման համարով կամ, դրա բացակայության դեպքում, ստանում նոր գրանցման համար ու ներկայացնում սույն կարգի 12.1-ին կետում նշված էլեկտրոնային ձևաթղթով լրացված դիմում՝ դրան կցելով անհրաժեշտ փաստաթղթերի տեսաներածված օրինակները: Գրանցման համարը պատվիրատուի համար դիմումի շարժի մասին տեղեկություններ ստանալու միջոց է:
(12.2-րդ կետը լրաց. 07.06.12 N 736-Ն)
13. Պատվիրատուի կողմից ներկայացված օբյեկտի նախագծային փաստաթղթերը համաձայնեցնում է համայնքի ղեկավարը (այսուհետ` իրավասու մարմին), ընդ որում, նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե պատվիրատուն նախագծային փաստաթղթերի հաստատման վերաբերյալ գրավոր առարկություն չի ներկայացնում իրավասու մարմին:
(13-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, 29.12.05 N 2406-Ն, փոփ. 09.04.09 N 368-Ն, 03.03.11 N 257-Ն, խմբ. 07.06.12 N 736-Ն)
131. (կետն ուժը կորցրել է 09.04.09 N 368-Ն)
132. Իրավասու մարմինը մինչև համաձայնեցումը նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով իրազեկում է հասարակայնությանը:
(132-րդ կետը լրաց. 29.12.05 N 2406-Ն, 03.03.11 N 257-Ն, փոփ. 07.06.12 N 736-Ն)
133. Եթե նախագծվող տարածքի համար առկա է հասարակության իրազեկման ընթացակարգերը սահմանված կարգով անցած և հաստատված գոտևորման նախագիծ, ապա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար հասարակության լրացուցիչ իրազեկում չի պահանջվում գոտևորման նախագծից շեղումներ չպարունակելու պայմանով:
(133-րդ կետը լրաց. 03.03.11 N 257-Ն, 06.10.11 N 1541-Ն)
134. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող և բնապահպանական փորձաքննության ենթակա քաղաքաշինական օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերի մասին հասարակայնությունն իրազեկվում է բնապահպանական փորձաքննության անցկացման համար օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերի շրջանակներում:
(134-րդ կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)
135. Բոլոր դեպքերում կառուցապատողը պարտավոր է մինչև շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ:
(135-րդ կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)
14. Սույն կարգի 13.3-րդ կետով սահմանված դեպքերում նախագծային փաստաթղթերը պետք է համաձայնեցվեն (ներառյալ սույն կարգի 15.1-ին կետի պահանջներով` շինարարության թույլտվության տրամադրումը) դրանք ներկայացվելու օրվանից`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 10-օրյա ժամկետում.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 15-օրյա ժամկետում:
(14-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, 03.03.11 N 257-Ն)
141. Սույն կարգի 13.3-րդ կետով չնախատեսված դեպքերում նախագծային փաստաթղթերի համաձայնեցման (ներառյալ` շինարարության թույլտվության տրամադրման) համար սույն կարգի 14-րդ կետով սահմանված ժամկետները հաշվարկվում են քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի հրապարակման և ցուցադրման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված 15-օրյա ժամկետի հաշվառմամբ:
(141-ին կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)
142. Դիտողություններով վերադարձված նախագծային փաստաթղթերը համաձայնեցվում են (ներառյալ շինարարության թույլտվության տրամադրումը), այդ թվում՝ էլեկտրոնային համակարգի միջոցով, դրանք կրկին ներկայացվելու օրվանից`
1) սույն կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված օբյեկտների մասով` եռօրյա ժամկետում.
2) սույն կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետում նշված օբյեկտների մասով` 7-օրյա ժամկետում:
(142-րդ կետը լրաց. 03.03.11 N 257-Ն, 07.06.12 N 736-Ն)
143. Էլեկտրոնային համակարգի միջոցով իրավասու մարմնի կողմից նախագծային փաստաթղթերը վերադարձվելու մասին պատվիրատուն տեղեկացվում է այն էլեկտրոնային հասցեով և հեռախոսահամարով, որը նշված է դիմումում:
(143-րդ կետը լրաց. 07.06.12 N 736-Ն)
15. Համաձայնեցված նախագծային փաստաթղթերը հաստատում է պատվիրատուն: Այն հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշմամբ սահմանված կարգով շինարարության թույլտվություն ստանալու համար:
(15-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, փոփ. 29.12.05 N 2406-Ն)
151. Շինարարության թույլտվությունը (այդ թվում՝ էլեկտրոնային համակարգի միջոցով) տրվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ, սույն կարգի 12.1-ին կետով նշված դիմումի հիման վրա, ընդ որում, սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե պատվիրատուն նախագծային փաստաթղթերը համաձայնեցման ներկայացնելիս, վերջիններիս հաստատման վերաբերյալ սույն կարգի 15-րդ կետում նշված որոշմամբ սահմանված կարգով գրավոր առարկություն չի ներկայացնում իրավասու մարմնին:
(151-ին կետը լրաց. 29.12.05 N 2406-Ն, լրաց., փոփ. 07.06.12 N 736-Ն)
16. (կետն ուժը կորցրել է 29.12.05 N 2406-Ն)
161. Սույն կարգով սահմանված ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:
(161-ին կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)
17. Հաստատված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարվում են սույն կարգով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:
(17-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)
18. Նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման և հաստատման ժամանակ ծագող վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:
(18-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)
(կարգը լրաց. 21.10.99 N 644, փոփ., լրաց., խմբ., 16.12.00 N 826, խմբ. 19.09.01 N 882, 02.02.02 N 97, 08.08.03 N 996-Ն, լրաց., խմբ., փոփ. 07.06.12 N 736-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՏՈՒԿ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ) ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ օբյեկտներ են համարվում`
1) հատուկ նպատակային նշանակության հողերում իրականացվող օբյեկտները`
ա. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի, դրանց կազմավորումների և մարմինների, պաշտպանական, ռազմական ենթակառուցվածքի տարածքներում, այդ թվում` զինվորական բնակավայրերում իրականացվող բնակելի, հասարակական, արտադրական, ինչպես նաև այլ նշանակության շենքերը և շինությունները,
բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված` սահմանային գոտում իրականացվող շենքերը և շինությունները, օրենքով պաշտպանվող շենքերը և շինությունները.
2) բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող շենքերը և շինությունները.
3) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 25-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված օբյեկտների).
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման 1-ին կետով սահմանված օբյեկտները:
(հավելվածը լրաց. 29.12.05 N 2406-Ն, 03.03.11 N 257-Ն, խմբ. 06.10.11 N 1541-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ` ԿԱՐԵՎՈՐ) ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում կարևորագույն նշանակության օբյեկտներ են համարվում`
1) հասարակական շենքեր և շինություններ`
ա. դպրոցներ (կրտսեր, միջնակարգ և ավագ), արտադպրոցական կազմակերպություններ, հատուկ դպրոցներ, նախադպրոցական կազմակերպություններ,
բ. երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, տարեցների և հաշմանդամների տուն‑ինտերնատներ,
գ. պոլիկլինիկաներ, առողջության պահպանման կենտրոններ, ամբուլատորիաներ, հիվանդանոցներ, ծննդատներ, հոսպիսներ,
դ. միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ,
ե. գիտական, գիտահետազոտական, նախագծային կազմակերպություններ, բանկեր, գրասենյակներ և այլ վարչական օբյեկտներ` 200 և ավելի աշխատատեղով,
զ. ռեստորաններ, սրճարաններ և հանրային սննդի այլ օբյեկտներ` 200 և ավելի տեղով,
է. հյուրանոցային տնտեսության օբյեկտներ` 200 և ավելի տեղով,
ը. մշակույթի կենտրոններ, թատրոններ, կրկեսներ, կինոթատրոններ, համերգասրահներ` դահլիճի 300 և ավելի նստատեղով,
թ. բենզալցակայաններ, գազալցակայաններ,
ժ. առևտրի կենտրոններ, հանրախանութներ և տոնավաճառներ` 1500 քառ. մետր և ավելի ընդհանուր մակերեսով,
ժա. զվարճությունների և հանգստի կազմակերպման կենտրոններ (հրաձգարաններ, բիլիարդի, բոուլինգի, սեղանի թենիսի և համանման խաղերի կազմակերպման համար նախատեսված օբյեկտներ) և խաղատներ` 100 և ավելի այցելուի համար,
ժբ. թանգարաններ, պատկերասրահներ, ցուցասրահներ` 1500 քառ. մետր և ավելի ընդհանուր մակերեսով,
ժգ. դատարաններ` 4 և ավելի դատավորներով,
ժդ. ունիվերսալ փակ մարզադահլիճներ` 1500 և ավելի նստատեղով, լողավազաններ` ավազանի ջրի հայելու 25.0 x 50.0 մետր և ավելի չափերով,
ժե. գրադարաններ, արխիվներ, ավանդապահոցներ` 1 մլն և ավելի միավորով,
ժզ. ավտոկայաններ` 50000 և ավելի բնակիչ ունեցող քաղաքների համար,
ժէ. բազմահարկ վերգետնյա ավտոկանգառներ` 100 և ավելի ավտոմեքենայի համար, ստորգետնյա ավտոկանգառներ` 50 և ավելի ավտոմեքենայի համար,
ժը. դիվանագիտական ներկայացուցչություններ,
ժթ. երկաթուղային կայարաններ` 3 և ավելի կառամատույցներով,
ի. օդանավակայաններ,
իա. մետրոպոլիտեն,
իբ. հեռուստառադիոկենտրոններ, հեռուստաաշտարակներ,
իգ. քաղաքաշինական համալիրներ, որոնք իրենց կազմում ունեն սույն ցանկում ընդգրկված օբյեկտները.
2) բազմաբնակարան բնակելի և բազմաֆունկցիոնալ շենքեր, ինչպես նաև քաղաքաշինական համալիրներ կամ թաղամասեր, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերը գերազանցող կառուցապատման մակերեսով.
3) 10 և ավելի հարկայնության կամ 28 մետր բարձրությունը գերազանցող օբյեկտներ.
4) արդյունաբերական, ընդերքօգտագործման, գյուղատնտեսական և այլ արտադրական նշանակության, հիդրոտեխնիկական, կոմունալ, պահեստային, էներգետիկայի, կապի, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ`
ա. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի մասին» N 193 որոշմամբ սահմանված օբյեկտները,
բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հիմնական ցուցանիշները հաստատելու մասին և պետական հատուկ նշանակության հիդրոհանգույցների ցանկը սահմանելու մասին» N 1862-Ն որոշման N 2 հավելվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի բովանդակությունը, դրա մշակման և փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 957-Ն որոշմամբ սահմանված օբյեկտները,
գ. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օբյեկտները,
դ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման 2-րդ կետով սահմանված օբյեկտները,
ե. «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի N 1 հավելվածով սահմանված օբյեկտները:
(հավելվածը լրաց. 29.12.05 N 2406-Ն, խմբ. 06.10.11 N 1541-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Ն Ա Խ Ա Գ Ծ Ա Յ Ի Ն Ա Ռ Ա Ջ Ա Դ Ր Ա Ն Ք
Բնակելի, հասարակական նշանակության շենքերի ու շինությունների
Օբյեկտ ______________________________________________________ (կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող ___________________________________________________________ օբյեկտի անվանումը և տեղադրման վայրը) ___________________________________ նախագծային փաստաթղթերի մշակման Նախագծման հիմքը ______________________________________________ (Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ___________________________________________________________ կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը) Նախագծման փուլերը _____________________________________________ (համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ նախագծային ___________________________________________________________ կապալի պայմանագրի) Տարբերակային մշակման պահանջները __________________________________ (համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի ___________________________________________________________ կամ նախագծային կապալի պայմանագրի) Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները ____________________________ (բնակելի կամ հասարակական ___________________________________________________________ շենքերի (մասնաշենքերի) տարողունակությունը, բնակարանների քանակը, ___________________________________________________________ այլ անհրաժեշտ ցուցանիշներ) Առաջարկվող բնակարանների տիպերը և դրանց հարաբերակցությունը _________________________________________ (բնակելի նշանակության շենքերի դեպքում) Ճարտարապետահատակագծային լուծումներին ներկայացվող լրացուցիչ պահանջներ ____________________________________ ___________________________________________________________
Ինժեներական և տեխնոլոգիական սարքավորմանը ներկայացվող լրացուցիչ պահանջներ ____________________________________
Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի հասանելիության ապահովման լրացուցիչ միջոցառումներ ________________________ ____________________________________________________________
Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին ներկայացվող լրացուցիչ պահանջներ _____________________________________ ____________________________________________________________
Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի և կանաչապատման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ ___________________________ ____________________________________________________________
Ինտերիերների մշակման վերաբերյալ պայմաններ _____________________________ (համաձայն նախագծային կապալի պայմանագրի) Այլ պայմաններ _________________________________________________ ___________________________________________________________
Կ. Տ.
(ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ) _____ ____________ 200 թ. |
(ձև N1 լրաց. 29.12.05 N 2406-Ն)
Ձև N 2
Ն Ա Խ Ա Գ Ծ Ա Յ Ի Ն Ա Ռ Ա Ջ Ա Դ Ր Ա Ն Ք
Արտադրական նշանակության օբյեկտների Օբյեկտ ______________________________________________________ (կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող ___________________________________________________________ օբյեկտի անվանումը և տեղադրման վայրը)
___________________________________ նախագծային փաստաթղթերի մշակման
Նախագծման հիմքը _____________________________________________ (Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած __________________________________________________________ կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը) Նախագծման փուլերը ____________________________________________ (համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ __________________________________________________________ նախագծային կապալի պայմանագրի) Տարբերակային մշակման պահանջներ __________________________________ (համաձայն ճարտարապետահատակագծային __________________________________________________________ առաջադրանքի կամ նախագծային կապալի պայմանագրի)
Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները ____________________________ (շենքերի (մասնաշենքերի) __________________________________________________________ տարողունակությունը, հզորությունը, արտադրողականությունը, այլ անհրաժեշտ ցուցանիշներ)
Արտադրության կազմակերպմանը և տեխնոլոգիային վերաբերող լրացուցիչ պահանջներ ____________________________________ __________________________________________________________
Թողարկային համալիրների և հերթականության, ընկերության հեռանկարային ընդլայնման ապահովման վերաբերյալ պահանջներ __________________ ___________________________________________________________
Անվտանգության տեխնիկայի և աշխատանքի հիգիենայի վերաբերյալ լրացուցիչ պահանջներ _____________________________________ ___________________________________________________________
Քաղաքացիական պաշտպանությանը և արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված ինժեներատեխնիկական միջոցառումների վերաբերյալ լրացուցիչ պահանջներ __________________________ ___________________________________________________________
Փորձարարակոնստրուկտորական և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ ___________________________ ___________________________________________________________
Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի հասանելիության ապահովման լրացուցիչ միջոցառումներ ________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________
Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին ներկայացվող լրացուցիչ պահանջներ ____________________________________ ___________________________________________________________
Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի և կանաչապատման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ __________________________ ___________________________________________________________
Ինտերիերների մշակման վերաբերյալ պայմաններ ____________________________ (համաձայն նախագծային կապալի պայմանագրի)
Այլ պայմաններ _________________________________________________ ___________________________________________________________
Կ. Տ.
(ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ)
_____ __________________ 200 թ. |
(ձև N2 լրաց. 29.12.05 N 2406-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|