Basic information
Number
N 784-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.07.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.07.2015
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.07.2015
Effective date
18.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2015 թվականի N 784-Ա

 

«Գ.Ռ.Օ.Մ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին և 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

 «Գ.Ռ.Օ.Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Մոլդովական 34 ա, և գործունեության իրականացման վայրը` քաղ. Երևան, Վարդաշեն 9-րդ փող., N 76) տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 17

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation