ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2012 թվականի N 749-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2012 թվականի հուլիս-օգոստոս և 2012 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լոնդոնում կայանալիք 30-րդ ամառային օլիմպիական և 14-րդ ամառային պարալիմպիկ խաղերին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը և «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2012 թվականի առաջին կիսամյակում հատկացնել համապատասխանաբար 92,826.7 հազ. դրամ և 5,853.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
2. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 21.1 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածի N 11.23 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարները տրամադրել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը և «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 20 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 749-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 21.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Ծախսային ծրագիրը կատարող ՀՀ պետական կառավարման մարմինների և պետական աջակցություն ստացող իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) |
2012 թվականի Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում |
92,826.7 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
92,826.7 |
«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միություն |
92,826.7 |
Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ |
5,853.0 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
5,853.0 |
«Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպություն |
5,853.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 749-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները 1. Քաղաքականության միջոցառումներ 1.1. Ծառայություններ | ||||||||
Ծրագրային դասիչը |
Մատուցվող ծառայության անվանումը
2012 թվականի Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում | |||||||
1041 |
ԱԾ04 |
Նկարագրությունը 2012 թվականի Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում | ||||||
Քանակական |
Միջոցառումների թիվը (հատ) |
X |
X |
X | ||||
Որակական |
Մշակված չէ |
X |
X |
X | ||||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
X |
X |
X | ||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
X |
X |
92,826.7 |
92,826.7 |
92,826.7 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||
1041 Մեծ սպորտի ծրագիր | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||
ՀՀ մարզիկների մասնակցություն օլիմպիական խաղերին | ||||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) | ||||||||
«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միություն | ||||||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները 1. Քաղաքականության միջոցառումներ 1.1. Ծառայություններ | ||||||||
Ծրագրային դասիչը |
Մատուցվող ծառայության անվանումը Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ Նկարագրությունը
Հաշմանդամային մարզական հասարակական կազմակերպությունների կողմից ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում | |||||||
1041 |
ԱԾ05 | |||||||
Քանակական |
ՀՀ առաջնություններում մասնակիցների թիվը |
X |
X |
X | ||||
Միջազգային միջոցառումներին մասնակիցների թիվը |
||||||||
Որակական |
Մշակված չէ |
X |
X |
X | ||||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
X |
X |
X | ||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
|
X |
X |
X |
5,853.0 |
5,853.0 |
5,853.0 | |
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||
1041 Մեծ սպորտի ծրագիր | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||
ՀՀ մարզիկների մասնակցություն օլիմպիական խաղերին | ||||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) | ||||||||
«Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|