Գլխավոր տեղեկություն
Համար
N 735-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.25/36(910) Հոդ.797
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունիսի 2012 թվականի N 735-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 5-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը», «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը» բառերը.

2) որոշման N 1 հավելվածի`

ա. 50-րդ, 53-56-րդ, 58-59-րդ և 74-րդ կետերի 4-րդ սյունակներում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն» բառերով,

բ. 67-րդ կետի 4-րդ սյունակում «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն» բառերով,

գ. 68-րդ կետի 4-րդ սյունակում «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն» բառերով,

դ. 70-րդ և 71-րդ կետերի 4-րդ սյունակներում «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերով,

ե. 72-րդ կետի 4-րդ սյունակում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) մինչև 2012 թվականի օգոստոսի 20-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հետ համատեղ ապահովել ենթակայությունը փոխված ուսումնական հաստատությունների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) մինչև 2012 թվականի հոկտեմբերի 20-ը համապատասխան փոփոխություններ կատարել ենթակայությունը փոխված ուսումնական հաստատությունների կանոնադրություններում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի և սույն որոշման 2-րդ կետում նշված պետական կառավարման մարմինների ղեկավարների կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ծախսերի վերաբաշխում կատարելու վերաբերյալ առաջարկություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 19

Երևան