ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2012 թվականի N 522-Ա
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ Մ. ԱպրեսյանիՆ ԲԵՌՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մ. Ապրեսյանին 2012 թվականի հունիսի 19-23-ը գործուղել Բեռն (Շվեյցարիայի Համադաշնություն)՝ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցությունն ակտիվացնելու նպատակով զբոսաշրջության բնագավառին առնչվող հայ-շվեյցարական կլոր սեղանին և ճանաչողական այցին մասնակցելու համար:
2. Ա. Պետրոսյանի և Մ. Ապրեսյանի` Բեռն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պետրոսյանի և Մ. Ապրեսյանի՝ Բեռն գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բեռն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 13 Երևան |
|