Basic information
Number
N 234-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (03.06.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2015.07.22/19(531).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Enactment date
02.06.2015
Signing organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Signing date
02.06.2015
Effective date
03.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2 հունիսի 2015 թ.
ք. Երևան

N 234-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի մայիսի 29-ի N 17/5 եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

Ուժը կորցրած ճանաչել.

1. «ԳՈԼԴՈՒԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 00294 լիցենզիան:

2. «ԱՐԴԻՆԻ ՍՏՈՒԴԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 00267 լիցենզիան և N 00051, N 00052 և N 00054 ներդիրները:

3. Անհատ ձեռնարկատեր ՄԱՐԻԱՄ ՆՈՎՐՈՒԶՅԱՆԻՆ տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 01121 լիցենզիան և N 00003, N 00004 և N 00005 ներդիրները:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Բեգլարյան