Գլխավոր տեղեկություն
Համար
N 395-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.05.2012-08.06.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2012 թվականի N 395-Ա

 

Ս. ԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԵՎ ՆԻՇ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ռուս-սերբական հումանիտար կենտրոնի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն Ս. Ազարյանի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Ա. Վարդանյանի՝ 2012 թվականի ապրիլի 24-26-ը Նիշ (Սերբիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը (Մոսկվա-Նիշ-Մոսկվա չվերթի ճանապարհածախսը կատարում է ռուսական կողմը), 2012 թվականի ապրիլի 23-ին՝ Երևան-Մոսկվա, և ապրիլի 27-ին՝ Մոսկվա-Երևան չվերթի և Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) գտնվելու հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ս. Ազարյանի՝ Մոսկվա և Նիշ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 3

Երևան