ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2012 թվականի N 518-Ա
Կ. ՄԽՈՅԱՆԻ ԵՎ Լ. ՔՈՍՅԱՆԻ՝ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. ԱՊՀ մասնակից պետությունների շինարարական գործունեության համագործակցության միջկառավարական խորհրդի 33-րդ նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների շինարարությունում ստանդարտացման, տեխնիկական նորմավորման և համապատասխանության գնահատման միջպետական գիտատեխնիկական հանձնաժողովի 40-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության պետ Կ. Մխոյանի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդաբանության վարչության պետ Լ. Քոսյանի՝ 2012 թվականի հունիսի 4-6-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության պետ Կ. Մխոյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 13 Երևան |
|