Basic information
Number
N 1309-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.09.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.09.18/40(215) Հոդ.922
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
22.08.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.08.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
30.08.2002
Effective date
19.09.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 օգոստոսի 2002 թվականի N 1309-Ն

«ԲԵԿՈՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2002-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Բեկոր» բաց բաժնետիրական ընկերությանն արտադրական կարիքների համար 2002-2003 թվականների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերն ու պայթեցման միջոցները՝

 

ամոնիտ 6 ԺՎ (փոշի)

150 (հարյուր հիսուն) հազ. կգ

 

ամոնիտ 6 ԺՎ (պարկուճ՝ 32 մմ)

200 (երկու հարյուր) հազ. կգ

 

կապսուլ-դետոնատոր

300 (երեք հարյուր) հազ. հատ

 

կրակատար քուղ

300 (երեք հարյուր) հազ. գծմ

 

դետոնացիոն քուղ

400 (չորս հարյուր) հազ. գծմ

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արդյունաբերական պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացումը, փոխադրումը, պահեստավորումը և պահպանության անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 27
Երևան