ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2012 թվականի N 592-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված, նախկինում «Գավառի բժշկական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող, շենքերը և շինությություններն ու դրանց օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը` համաձայն հավելվածի, հետ վերցնել ու ամրացնել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 10-ի N 592-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ օգտագործման իրավունքով ամրացվոՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Անվանումը |
Չափի միավորը |
Ներքին մակերեսը |
Հասցեն |
Սկզբնական արժեքը |
1. |
Կենտրոնական մասնաշենք |
քառ. մետր |
6499.3 |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ, Նալբանդյան 116 |
179617.0 |
2. |
Կաթսայատուն |
քառ. մետր |
26.0 | ||
3. |
Լվացքատուն |
քառ. մետր |
382.9 | ||
4. |
Հողամաս |
հա |
1.09772 | ||
5. |
Պահակատուն |
քառ. մետր |
8.8 |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ, Նալբանդյան 116/1 | |
6. |
Հողամաս |
հա |
0.01971 | ||
7. |
Ավտոտնակ |
քառ. մետր |
147.0 |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ, Նալբանդյան 116/2 | |
8. |
Դիահերձարան |
քառ. մետր |
60.5 | ||
9. |
Հողամաս |
հա |
0.2069 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |