ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2012 թվականի N 586-Ա
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար կազմակերպված և գնումների բազային միավորի երեք հարյուր հիսնապատիկը գերազանցող գնումների ընթացակարգերի արդյունքները` որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված N ՇՀԱՊՁԲ-7/1-1 ծածկագրով (3 530 200 000 դրամ) պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 15 Երևան |