Գլխավոր տեղեկություն
Համար
N 722-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.19/35(909) Հոդ.772
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունիսի 2012 թվականի N 722-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2012/2013 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների համար 2012/2013 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով, ինչպես նաև 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը միջին մասնագիտական կրթական ծրագրով «0204 Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության համար նախատեսված 65 տեղից բացի՝ սույն որոշմամբ հատկացվող լրացուցիչ 40 տեղի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից մինչև 2012 թվականի սեպտեմբերի 20-ը ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 13

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 7-ի N 722-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2012/2013 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ

Դասիչը

Մասնագիտությունը

Տեղը

I. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

0514

 Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն

20

0515

 Զարդակիրառական արվեստ

607

0601

 Հաշվետարություն

40

0604

 Բանկային գործ

20

0605

 Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում

40

0608

 Առևտրական գործ

20

0904

 Օգտակար հանածոների հարստացում

20

1002

 Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում

20

1003

 Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում

20

1105

 Մետաղների մշակման տեխնոլոգիա՝ ճնշմամբ

20

1207

 Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա

200

1210

 Մետաղների մեխանիկական մշակում՝ հաստոցների և գծերի վրա

45

2003

 Ռադիոէլեկտրոնային սարքավորումների և սարքերի արտադրության տեխնոլոգիա

10

2009

 Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում

40

2014

 Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում

40

2203

 Համակարգիչների շահագործում

180

2204

 Էլեկտրոնային հաշվողական մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում

20

2304

 Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում

160

2311

 Հասարակական սնունդ

600

2401

Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում

560

2512

Քիմիական արտադրության տեխնոլոգիա

20

2702

Հացաթխման արտադրության տեխնոլոգիա

20

2704

Գինեգործություն և հյութերի արտադրություն

20

2710

Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա

20

2802

Մանվածքի և մանվածքային իրերի տեխնոլոգիա

20

2809

Կարի արտադրության տեխնոլոգիա

250

2901

Վերամբարձ- տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում

20

2902

Շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում

20

2907

Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ

150

2908

Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում

120

2915

Գազային սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական շահագործում

20

3106

Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում

90

3112

Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում

40

3404

Լաբորատոր հետազոտություններ և չափումներ արտադրությունում (ըստ ուղղությունների)

20

 

 Պահուստային տեղեր

229

 Ընդամենը

3741

II. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

2203

Համակարգիչների շահագործում

20

2710

Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա

20

3106 

Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում

76 

 Ընդամենը

 116

III. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

1706

Հիվանդի ընդհանուր խնամք

20 

 Ընդամենը

20

 IV. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

0101

Ոստիկանական գործ

120

 Ընդամենը

120

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 7-ի N 722-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2012/2013 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ

Դասիչը

Մասնագիտությունը

Տեղը

1

2

3

I. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

0202

Սոցիալական ապահովության կազմակերպում

8

0207

Թարգմանություն և գործավարություն

73

0208

Թարգմանություն և մաքսավարություն

26

0209

Թարգմանություն և արխիվավարություն

12

0210

Թարգմանություն և սպասարկման կազմակերպում

17

0307

Ֆիզիկական կուլտուրա և սպորտ

41

0310

Երաժշտական կրթություն

7

0313

Նախադպրոցական կրթություն

76

0402

Մանկաբարձական գործ

6

0405

Դեղագործություն

27

0406

Քույրական գործ

12

0416

Ատամնատեխնիկական գործ

18

0501

Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների)

155

0502

Երգեցողություն

73

0503

Երգչախմբավարություն (երգչախմբային դիրիժորություն)

8

0504

Երաժշտության տեսություն

5

0505

Էստրադայի երաժշտարվեստ

3

0506

Պարարվեստ

10

0507

Դերասանական արվեստ

12

0509

Ռեժիսուրա (ըստ տեսակների)

12

0512

Գեղանկարչություն

54

0513

Քանդակագործություն

6

0514

Դիզայն (ըստ ճյուղերի)

63

0515

Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ

38

0517

Գրադարանային գործ

2

0601

Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (ըստ ճյուղերի)

287

0602

Մենեջմենթ (կառավարում) (ըստ ճյուղերի)

66

0603

Ֆինանսներ (ըստ ճյուղերի)

71

0604

Բանկային գործ

51

0606

Ապահովագրական գործ (ըստ ճյուղերի)

39

0607

Շուկայաբանություն (ըստ ճյուղերի)

35

0608

Առևտուր (ըստ ճյուղերի)

20

0612

Ապրանքագիտություն (ըստ համասեռ ապրանքների խմբերի)

10

0902

Բաց լեռնային աշխատանքներ

22

0904

Օգտակար հանածոների հարստացում

5

1103

Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն

25

1705

Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում

23

1706

Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործում

3

1715

Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում

15

1723

Երկաթուղու էլեկտրաքարշի տեխնիկական շահագործում

13

1801

Էլեկտրական մեքենաներ և ապարատներ

19

2004

Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր

19

2014

Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում (ըստ ճյուղերի)

5

2015

Փոստային կապ

10

2103

Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)

13

2201

Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր

46

2203

Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում

190

2204

Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում

10

2206

Մեխատրոնիկա

11

2301

Սպասարկման կազմակերպում

42

2302

Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում

74

2307

Զբոսաշրջություն

31

2311

Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում

24

2312

Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ

11

2401

Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)

138

2509

Կենսաքիմիական արտադրություն

4

2514

Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում

5

2702

Հացաթխման, մակարոնեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիա

2

2704

Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն

24

2708

Մսի և մսամթերքների տեխնոլոգիա

10

2710

Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա

6

2711

Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա

26

2808

Հագուստի մոդելավորում և նախագծում

65

2809

Հագուստի պատրաստման տեխնոլոգիա

18

2814

Պոլիգրաֆիական արտադրություն

11

2901

Ճարտարապետություն

6

2902

Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում

16

2905

Ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն և շահագործում

18

2912

Ջրամատակարարում և ջրահեռացում

2

2913

Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում

12

2915

Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում

19

2916

Քաղաքաշինական կադաստր

4

3101

Հողաշինարարություն

5

3102

Գյուղատնտեսագիտություն

26

3104

Անասնաբուժություն

8

3204

Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում

5

3404

Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում) (ըստ ճյուղերի)

6

 Պահուստային տեղեր

255

 Ընդամենը

2645

II. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

0402

Մանկաբարձական գործ

125

0405

Դեղագործություն

112

0406

Քույրական գործ

293

0415

Քույրական գործի կազմակերպում

40

 Պահուստային տեղեր

10

 Ընդամենը

580

III. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

0602

Մենեջմենթ (կառավարում) (ըստ ճյուղերի)

88

0612

Ապրանքագիտություն (ըստ համասեռ ապրանքների խմբերի)

29

2401

Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)

58

2604

Անտառային և անտառապուրակային տնտեսություն

10

2707

Պահածոների և սննդախտանյութերի տեխնոլոգիա

12

2819

Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն

10

2902

Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում

10

3101

Հողաշինարարություն

9

3102

Գյուղատնտեսագիտություն

10

3104

Անասնաբուժություն

55

3106

Գյուղատնտեսության մեքենայացում

15

3109

Ձկնաբանություն և ձկնաբուծություն

10

3114

Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների շահագործում ու նորոգում

15

3205

Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանություն

9

 Պահուստային տեղեր

5

 Ընդամենը

345

IV. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

0319

Պարի ուսուցում

1

0501

Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների)

10

0502

Երգեցողություն

18

0505

Էստրադայի երաժշտարվեստ

1

0506

Պարարվեստ

29

0507

Դերասանական արվեստ

2

0509

Ռեժիսուրա (ըստ տեսակների)

4

0516

Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում

2

0518

Սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն

4

2019

Կինոսարքավորումների և տեսատեխնիկայի շահագործում

3

 2808

Հագուստի մոդելավորում և նախագծում

2

 Պահուստային տեղեր

3

 Ընդամենը

79

V. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

0601

Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (ըստ ճյուղերի)

5

1001

Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր

10

1002

Էլեկտրահաղորդման գծերի տեղակայում և շահագործում

12

2203

Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում

10

 Պահուստային տեղեր

3

 Ընդամենը

40

VI. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

0307

Ֆիզիկական կուլտուրա և սպորտ

70

 Պահուստային տեղեր

3

 Ընդամենը

73

VII. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

0204

Ոստիկանական գործ

100

 Պահուստային տեղեր

5

 Ընդամենը

105

VIII. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

2401

Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)

7

2402

Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում

4

2410

Թռչող հարմարանքների և շարժիչների տեխնիկական շահագործում

4

 Ընդամենը

15

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան