Գլխավոր տեղեկություն
Համար
N 38-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.01.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունվարի 2012 թվականի N 38-Ա

 

Մ. ԶՈՒԼԱԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Մանվել Զուլալյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Մ. Զուլալյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 24

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

հունվարի 24-ի N 38-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՆՎԵԼ ԶՈՒԼԱԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ռ. Միրզախանյան

  

- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ)

   

Հ. Դարբինյան

- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

   

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

   

Վ. Վարդանյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ս. Աֆյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   

Ս. Մուրադյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ

   

Ռ. Սաֆրաստյան

- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Մելքոնյան

- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Կ. Զուլալյան

- Մ. Զուլալյանի դուստրը (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան