Գլխավոր տեղեկություն
Համար
N 590-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.05.23/26(900) Հոդ.643
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 2012 թվականի N 590-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 256,796.4 հազ. դրամ, այդ թվում`

1) 2012 թվականի երրորդ եռամսյակում` 113,690.4 հազ. դրամ՝ համակարգչային սարքավորումների ձեռքբերման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով).

 2) 2012 թվականի չորրորդ եռամսյակում` 143,106.0 հազ. դրամ՝ ծրագրային ապահովման ներդրման (1-ին փուլ) համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ոչ նյութական հիմնական միջոցներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ նախապես համաձայնեցված նախահաշվի հիման վրա:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն սույն որոշման 1-ին կետով նախատեսված եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովման ներդրման գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգի կիրառման միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 15

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

մայիսի 10-ի N 590-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Գնման առարկայի

Գումարը
(հազ. դրամ)

անվանումը

գնման
 ձևը

չափի միավորը

քանակը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

256796.4

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

256796.4

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

256796.4

      այդ թվում`

 

ա) Վարչական սարքավորումներ

113690.4

Սերվեր

ՇՀ

հատ

12

52678.8

Տվյալների շտեմարանի սերվեր

ՇՀ

հատ

3

15808.3

Պահոց (տվյալների շտեմարան)

ՇՀ

հատ

1

13029.6

Ծանրաբեռնվածության կարգավորիչ

ՇՀ

հատ

2

30281.5

Դարակ (համակարգչային)

ՇՀ

հատ

1

1892.2

բ) Ոչ նյութական հիմնական միջոցներ

143106.0

Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովման ներդրում (1-ին փուլ)

ԲԸԱՀ

դրամ

1

143106.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

մայիսի 10-ի N 590-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.35 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն
ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը

Ոչ նյութական հիմնական միջոցների ձեռքբերում

 

Նկարագրությունը

Ծրագրային ապահովման ներդրում (1-ին փուլ)

1023

ԿՀ04

Քանակական

հատ

     

X

X

X

Որակական

Տեխնիկական առաջադրանքին (բնութագրին) համապատասխան

     

X

X

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

X

0.0

0.0

143106.0

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

Մշակված չէ

     

X

X

X

Ակտիվի ընդհանուր արժեքը

             

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

Կիրառելի չէ

           

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ

Փոխարինվող ակտիվների նկարագրությունը

Կիրառելի չէ

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես՝

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Ակտիվն անհրաժեշտ է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրի իրականացումն ապահովելու համար

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Կիրառելի չէ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1023 Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգի ներդրման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հարկային վարչարարության զարգացում

Ծրագրային դասիչը

Անվանումը

Վարչական սարքավորումներ

 

Նկարագրությունը

Համակարգչային սարքավորումների ձեռքբերում

1023

ԿՀ05

Քանակական

Համակարգչային սարքավորումներ (հատ)

0

0

19

X

X

X

Որակական

       

X

X

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

X

0.0

113690.4

113690.4

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

Մշակված չէ

     

X

X

X

Ակտիվի ընդհանուր արժեքը

             

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

Կիրառելի չէ

           

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ

Փոխարինվող ակտիվների նկարագրությունը

Կիրառելի չէ

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես՝

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Ակտիվն անհրաժեշտ է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրի իրականացումն ապահովելու համար

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Կիրառելի չէ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1023 Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգի ներդրման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հարկային վարչարարության զարգացում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան