Գլխավոր տեղեկություն
Համար
N 704-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2012-29.11.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.07.17/18(431).1 Հոդ.761.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 2012 թվականի N 704-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՏԱՐԱԾՔ (ԳՈՒՅՔ) ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արթիկի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Բաղրամյան 19 հասցեում գտնվող վարժարանի շենքի 1-ին հարկի` 568 քառ. մետր մակերեսով տարածքը և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված` ստորև նշված տարածքները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին`

1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Ռոմանի 9/1 հասցեում գտնվող շենքի` 257.5 քառ. մետր մակերեսով 1-ին հարկը և 2-րդ հարկի` 171.6 քառ. մետր մակերեսով տարածքը.

2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Պ. Սևակի 7 հասցեում գտնվող շենքի` 249.2 քառ. մետր մակերեսով 1-ին հարկը և 2-րդ հարկի` 174.3 քառ. մետր մակերեսով տարածքը.

3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գ. Նժդեհի 14 հասցեում գտնվող վարչական շենքի` 630.93 քառ. մետր մակերեսով 1-ին և 669.26 քառ. մետր մակերեսով 2-րդ հարկերը:

3. «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված` Եղեգնաձոր քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի` 252.1 քառ. մետր և 2-րդ հարկի` 175.1 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված` Գյումրի քաղաքի Ղանդիլյան 51/11 հասցեում գտնվող շենքի` 940 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին տարածք ամրացնելու և գույք հանձնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1793-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 321-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը և որոշման 5-րդ կետը:

6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Վայոց ձորի մարզպետների և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը՝ այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցների հաշվին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 7

Երևան